Գագիկ Խաչատրյանը դատական նիստին ներկայացել է շտապօգնության ուղեկցությամբ
ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանների փաստաբանական խումբը հայտնում է․
«Այս պահին ընթանում է դատական նիստը, որին Գագիկ Խաչատրյանը ներկայացել է ստացիոնար բուժհաստատությունից՝ շտապօգնության ուղեկցությամբ։ Նրա ինքնազգացողությունը գնահատվում է բավարար, սակայն ցուցված չէ տևական ժամանակ անցկացնել նստած կամ կանգնած։ Փաստաբան Երեմ Սարգսյանը կրկին միջնորդություն է ներկայացնելու թույլատրել Խաչատրյանին մեկնել արտասահման՝ անհապաղ վիրահատության ենթարկվելու անհրաժեշտությամբ։ Այս միջնորդության քննությունը ոչ իրավաչափորեն դատախազության առարկություններով և դատարանի որոշումների արդյունքում հետաձգվում է արդեն ամիսներ շարունակ, ինչը կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը եւ Կարեն Խաչատրյանը մեղադրվում են պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման, գույքի վատնման եւ պաշտոնեական կեղծիքի համար։ Երկուսն էլ չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը, եւ ըստ գործում առկա ապացույցների, երբեւէ փորձ չեն կատարել թաքնվելու քննությունից կամ խոչընդոտելու քննության ընթացքը։ Գագիկ Խաչատրյանը 2019թ.-ին գտնվելով Գերմանիայում՝ քննիչի առաջին իսկ հեռախոսային կանչով ընդհատել է հետվիրահատական պարտադիր բուժումը եւ վերադարձել Հայաստան ու ներկայացել վարույթն իրականացնող մարմնին։ Կարեն Խաչատրյանը խափանման միջոցի՝ կալանավորման վճռի հրապարակումից հետո անձամբ է ներկայացել դատարան։
Նմանատիպ հոդվածներ
Հարկերի վճարումն ուշացնելու համար այլևս տուգանք չի նշանակվի
Հայաստանում նախատեսվում է հարկերի վճարումն ուշացնելու համար այլևս տուգանք չնշանակել: Վարչական իրավախախտումների վերա...
ՌԴ-ից կարծում են, որ ռուս բլոգերի ստացած պատասխանը համապատասխանում է Հայաստանում իր գործողություններին
Ռուսաստանի Դաշնության միջազգային հարաբերությունների խորհրդի անդամ Սերգեյ Ցեկովը NEWS.ru-ի հետ զրույցում ասել է, որ Երևան...
Գերիների փոխանակումը տեղի կունենա այսօր հայ-ադրբեջանական սահմանին․ ԶԼՄ
Գերիների փոխանակումը տեղի է ունենալու այսօր՝ հայ-ադրբեջանական Իջևան-Ղազախ սահմանային հատվածում։ Այս մասին գրում է ադրբեջ...
Ինչ է սպասվում մանկապարտեզի աշխատակցին և տնօրենին՝ ձայնագրությունից հետո. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Այս օրերին ակտիվորեն տարածվեց ու քննարկվեց մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործ...