Ինչ է սպասվում մանկապարտեզի աշխատակցին և տնօրենին՝ ձայնագրությունից հետո. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Այս օրերին ակտիվորեն տարածվեց ու քննարկվեց մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործող թիվ 94 մանկապարտեզի խմբերից մեկում դաստիարակի հետ կապված, մեղմ ասած, տհաճ միջադեպը, մասնավորաբար նրա խայտառակ պահվածքը երեխաների նկատմամբ»:
«Փաստ» թերթի տեղեկություններով՝ աղմկահարույց այս հարցը ստացել է համապատասխան ընթացք, և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ աշխատանքից կազատվի ոչ միայն նշյալ դաստիարակը, այլև թիվ 94 մանկապարտեզի տնօրենը:
Ի դեպ, թերթի տեղեկություններով, երեկ քաղաքապետարանում մանկապարտեզների տնօրենների հետ են հանդիպել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն ու քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը: Նրանք նախադպրոցական ուսումնական հաստատությունների ղեկավարներին զգուշացրել են, որ քաղաքապետարանն անհանդուրժող է լինելու ցանկացած խախտման, անվայել պահվածքի, երեխաների նկատմամբ բռնության որևէ դեպքի նկատմամբ:
Թերթի աղբյուրի փոխանցմամբ, նաև նշվել է, որ նման որևէ դեպքի պարագայում աշխատանքից կազատվի ոչ միայն մեղավոր աշխատակիցը, այլ նաև տվյալ մանկապարտեզի տնօրենը:
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ-ից կարծում են, որ ռուս բլոգերի ստացած պատասխանը համապատասխանում է Հայաստանում իր գործողություններին
Ռուսաստանի Դաշնության միջազգային հարաբերությունների խորհրդի անդամ Սերգեյ Ցեկովը NEWS.ru-ի հետ զրույցում ասել է, որ Երևան...
Ժամանակավորապես կդադարեցվի մայրաքաղաքի մի հատվածի երթևեկությունը
Երևանում ամանորյա ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ այսօր ժամը 22:00-ից մինչև դեկտեմբերի 10-ի ժամը 06:00-ն, ժամանակ...
Այսօր և վաղը Երևանում ժամանակավորապես փողոցներ փակ կլինեն
Շենգավիթ վարչական շրջանում ամանորյա ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ դեկտեմբերի 10-ին, ժամը 22:00-ից մ...
Հարկերի վճարումն ուշացնելու համար այլևս տուգանք չի նշանակվի
Հայաստանում նախատեսվում է հարկերի վճարումն ուշացնելու համար այլևս տուգանք չնշանակել: Վարչական իրավախախտումների վերա...