Հարկերի վճարումն ուշացնելու համար այլևս տուգանք չի նշանակվի
Հայաստանում նախատեսվում է հարկերի վճարումն ուշացնելու համար այլևս տուգանք չնշանակել: Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ընդունվեց առաջին ընթերցմամբ՝ ստանալով 65 կողմ, 30 ձեռնպահ ձայներ:
Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը նշեց, որ օրենքով սահմանված է պատասխանատվություն՝ հարկերի վճարումն ուշացնելու համար՝ նվազագույն աշխատավարձի 10-20-ապատիկի չափով:
«Պատասխանատվության այս միջոցին զուգահեռ հարկային պարտավորությունների կատարման, դրանց կատարումն ապահովելու ուղղությամբ, կարծում ենք, կա բավականին ընդլայնված գործիքակազմ, օրենսդրությամբ սահմանված է նաև տույժերի հաշվարկման մեխանիզմ: Իսկ այս վարչական պատասխանատվության միջոցը պրակտիկայի ընթացքում ցույց է տվել, որ, ըստ էության, հիմնականում չի ազդում հարկ վճարողի հետագա վարքագծի վրա, ինչպես ազդում են ներգործության մյուս միջոցները: Հետևաբար, առաջարկում ենք օրենսգրքի այս հոդվածը ճանաչել ուժը կորցրած, չկիրառել այս պատասխանատվության միջոցը»,-ասաց Մանուկյանը:
Նա նշեց, որ հիմնականում վարչական վարույթների ընթացքում պարզ է դառնում, որ պատասխանատու անձանց կողմից չվճարումը հիմնականում միջոցների բացակայությունն է լինում:
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ-ից կարծում են, որ ռուս բլոգերի ստացած պատասխանը համապատասխանում է Հայաստանում իր գործողություններին
Ռուսաստանի Դաշնության միջազգային հարաբերությունների խորհրդի անդամ Սերգեյ Ցեկովը NEWS.ru-ի հետ զրույցում ասել է, որ Երևան...
Ինչ է սպասվում մանկապարտեզի աշխատակցին և տնօրենին՝ ձայնագրությունից հետո. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Այս օրերին ակտիվորեն տարածվեց ու քննարկվեց մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործ...
Ժամանակավորապես կդադարեցվի մայրաքաղաքի մի հատվածի երթևեկությունը
Երևանում ամանորյա ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ այսօր ժամը 22:00-ից մինչև դեկտեմբերի 10-ի ժամը 06:00-ն, ժամանակ...
Այսօր և վաղը Երևանում ժամանակավորապես փողոցներ փակ կլինեն
Շենգավիթ վարչական շրջանում ամանորյա ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ դեկտեմբերի 10-ին, ժամը 22:00-ից մ...