«Ֆրանսիան վնասում է Հայաստանին». Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանել է Ֆրանսիայի կողմից Հայաստանին զենք մատակարարելը։ Այս մասին տեղեկանում ենք տեղի լրատվամիջոցներից։
Հունաստանից վերադառնալուց հետո թուրքական պետության ղեկավարը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Ֆրանսիան այս քայլերով ոչ թե լավություն է անում Հայաստանին, այլ միայն վնասում է նրան։
«Նրանք, որոնք զինում են Հայաստանին, ամենակարճ ժամանակում նրան միայնակ կթողնեն։ Ֆրանսիան Հայաստան է ուղարկում զրահափոխադրիչներ, ինչն ուղղակի սադրանք է: Ֆրանսիան պետք է իմանա, որ ոչ թե լավություն է անում Հայաստանին, այլ, հակառակը, վնաս հասցնում»,- ասել է Էրդողանի խոսքերը։
Նա նաև հավելել է, որ Հայաստանի իշխանությունները, դասեր քաղելով վերջին իրադարձություններից, չպետք է «սադրանքների» դիմեն։
«Հայաստանին ձեռնտու է օգտվել խաղաղության հնարավորությունից և չընկնել իրեն ապակողմնորոշող երկրների ծուղակը։ Ադրբեջանի հետ խաղաղության վրա հիմնված հարաբերությունները լավագույն տարբերակն են Հայաստանի համար»,-նշել է Էրդողանը։
Նմանատիպ հոդվածներ
Մակրոնը Հայաստանի՝ Հռոմի ստատուտին միանալը որակել է խիզախություն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 75-ամյակին նվիրված երեկոյին անդրադարձ...
Ադրբեջանը փորձում է ձգձգել խաղաղության գործընթացը․ ՀՀ ԱԳՆ-ն՝ այսօր սահմանին տեղի ունեցածի մասին
Դեկտեմբերի 4-ին ՀՀ Վայոց Ձորի մարզի ուղղությամբ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին Ադրբեջանի ԶՈւ դիպուկահարի կրակոցից մա...
Հայտնի է, թե ինչ են որոշել Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը
Նոյեմբերի 30-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ա...
Պեսկովը՝ Հայաստանի և Մեծ Բրիտանիայի ռազմական համագործակցության մասին
Մոսկվան Երևանին համարում է դաշնակից և ծրագրում է բարեկամական հարաբերություններ զարգացնել նրա հետ: Այս մասին լրագրողներին...