Հայտնի է, թե ինչ են որոշել Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը
Նոյեմբերի 30-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի հինգերորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
«Կողմերը նախնական համաձայնեցրել են Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի միջև նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների կազմակերպման և անցկացման աշխատակարգի տեքստը։
Կողմերը պայմանավորվել են սկսել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության վերաբերյալ կանոնակարգի նախագծի համաձայնեցման աշխատանքները, ինչպես նաև համաձայնության են եկել ակտիվացնել հանձնաժողովների հանդիպումների անցկացումը»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Պեսկովը՝ Հայաստանի և Մեծ Բրիտանիայի ռազմական համագործակցության մասին
Մոսկվան Երևանին համարում է դաշնակից և ծրագրում է բարեկամական հարաբերություններ զարգացնել նրա հետ: Այս մասին լրագրողներին...
Ռուսաստանում Փաշինյանին սպասում են․ Պեսկով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծրագրերի մեջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույց դեռևս ներառված չէ։ Այս մասին հայ...
ԱԱԾ-ն հարցաքննության է տարել նախկին պաշտոնյաների կանանց․ «Ժողովուրդ»
ԱԱԾ-ն մտել է Երևանի մի քանի մանկապարտեզներ ու տնօրեններին հարցաքննության տարել։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը և...
Բլինքենը զրուցել է Նիկոլ Փաշինյանի հետ․ ինչ են քննարկել
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույցներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին հայտնում է Պետդե...