Ալիևը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության ամրապնդման մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ Բաքվում հանդիպմանը, հայտարարել է, որ Եվրոպայի խորհուրդը շատ լավ հարթակ է Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության ամրապնդման համար։
Ալիևը նախօրեին հրապարակված Ադրբեջանի նախագահի աշխատակազմի և Հայաստանի վարչապետի գրասենյակի համատեղ հայտարարությունը որակել է որպես փոխադարձ քաղաքական կամքի դրսևորում՝ նպաստելու փոխադարձ խաղաղության օրակարգին և կարգավորելու Բաքվի և Երևանի միջև հարաբերությունները:
Մարիա Պեյչինովիչ Բուրիչը նշել է, որ «բարձր է գնահատում Ադրբեջանի նախագահի վարչակազմի և Հայաստանի վարչապետի աշխատակազմի համատեղ հայտարարությունը և մասնավորապես՝ վստահության ամրապնդմանն ուղղված քայլերը»։
Վերջինս ընդգծել է, որ Եվրոպայի խորհուրդը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության հաստատման գործընթացին։
Հիշեցնենք՝ երեկ հայտարարություն տարածվեց, որ Ադրբեջանը գերեվարված 32 հայի է վերադարձնելու Հայաստանին 2 ադրբեջանցու դիմաց։
Նմանատիպ հոդվածներ
Մակրոնը Հայաստանի՝ Հռոմի ստատուտին միանալը որակել է խիզախություն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 75-ամյակին նվիրված երեկոյին անդրադարձ...
Ադրբեջանը փորձում է ձգձգել խաղաղության գործընթացը․ ՀՀ ԱԳՆ-ն՝ այսօր սահմանին տեղի ունեցածի մասին
Դեկտեմբերի 4-ին ՀՀ Վայոց Ձորի մարզի ուղղությամբ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին Ադրբեջանի ԶՈւ դիպուկահարի կրակոցից մա...
Հայտնի է, թե ինչ են որոշել Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը
Նոյեմբերի 30-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ա...
Պեսկովը՝ Հայաստանի և Մեծ Բրիտանիայի ռազմական համագործակցության մասին
Մոսկվան Երևանին համարում է դաշնակից և ծրագրում է բարեկամական հարաբերություններ զարգացնել նրա հետ: Այս մասին լրագրողներին...