ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շատ գովելի է, շարունակեք լսել ինձ, Ձեզ «ֆան բեյջ» եմ տալու, տիկի՛ն Կյուրեղյան․ Կոնջորյան

Հարգելի՛ տիկին Կյուրեղյան, պատասխան տալու ժամանակը 2018-ին է եկել, ուղղակի դուք դեռ գլխի չեք ընկել։ Այդ մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի ելույթին, որում նա, դիմելով ՔՊ-ին, վստահեցրել էր՝ պատասխան տալու ժամանակը գալու է։


Նրա խոսքով՝ արդեն կամաց-կամաց պատասխան են տալիս, ապօրինի գույքի բռնագանձման վիճակագրությունը վառ օրինակ։


«Ու քանի որ շարունակվում է իշխանություն զավթելու ուրվականի մասին խոսակցությունը, ուզում եմ կարևոր որոշման մասին խոսելով սկսել ելույթս։ ՍԴ-ի շուրջ նախորդ տարիներին ծավալվածի արդյունքում, երբ ՍԴ մի քանի դատավորների լիազորությունները դադարեցվեցին, նրանց դիմեցին ՄԻԵԴ՝ ասելով, թե այդ գործընթացն ապօրինի է։ Այդ ժամանակ էլ ընդդիմությունն ասում էր՝ «իշխանությունը զավթում է ՍԴ-ն»։ Եթե անուն-ազգանուններն ու ամսաթվերը փոխենք, նույն տեքստն է։ Ֆեմիդայի ոսկորներն արդեն մի քանի անգամ գերեզմանում շուռ էր գալիս։ Այսօր ՄԻԵԴ-ը որոշում է ընդունել՝ ասելով, որ ՀՀ իշխանության քայլերն օրինական են, ու ամեն ինչ արվել է հակակոռուպցիոն քաղաքականության շրջանակում։ Նույնիսկ ՄԻԵԴ-ում է ջախջախվել է այդ թեզը, թե ՀՀ իշխանությունը զավթում է ՍԴ-ն, Ալավերդին, «Հայաստան» խմբակցությունը, «Պատիվ ունեմ»-ը»,- ասաց նա։


Կոնջորյանը նաև Կյուրեղյանին «գովեստի արժանացրեց», որ իր ելույթները լսում ու ցիտում է։ «Շատ գովելի է, ուշադիր լսեք ինձ, կարող եք գալ, հղում անել։ Ես «ֆան բեյջ» եմ Ձեզ տրամադրելու, տիկի՛ն Կյուրեղյան»,- նշեց նա։


Մանրամասները՝ տեղանյութում։

Քաղաքականություն

Պատահարներ