ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կարմիրբերետավորները շրջափակել են Ալավերդու համայնքապետարանը. նոր համայնքապետն այսօր կերդվի
Ալավերդու համայնքապետարանն այս պահին շրջապատված է մեծաթիվ ոստիկանական ուժերով ու կարմիրբերետավորներով։ Այսօր համայնքապետարանում նախատեսված է ավագանու նիստ, որտեղ պետք է երդվի օրեր առաջ համայնքապետ ընտրված ՔՊ-ական Դավիթ Ղումաշյանը:
Հիշեցնենք, որ Ալավերդիի ավագանին 14 կողմ ձայներով անվստահության հայտնեց «Ապրելու երկիր» կուսակցության անդամ համայնքապետ Արկադի Թամազյանին։ Նույն նիստում ընդունած որոշմամբ, համայնքի ղեկավար ընտրեցին ավագանու ՔՊ-ական անդամ Դավիթ Ղումաշյանին։
Նշենք, որ ավագանու 27 մանդատներից 13-ը բաժին էր հասել ՔՊ-ին, 13-ը՝ «Ապրելու երկրին», մեկ մանդատ ստացել էր ՀԱԿ-ը: «Ապրելու երկիրն» ու ՀԱԿ-ը կոլաիցիա էին կազմել և 14 քվեով համայնքապետ էր դարձել Արկադի Թամազյանը:
Սակայն «Ապրելու երկիր» խմբակցության անդամ Սիմոն Զախարովը դուրս է եկել խմբակցությունից և դառնալով «անկախ» անդամ՝ աջակցել ՔՊ-ին: Սա էլ հնարավորություն տվեց, որ 14 ձայնով անվստահություն հայտնեն գործող համայնքապետին:
Երեկ Արկադի Թամազյանը հայտարարությամբ էր հանդես եկել, նշելով, որ իր թիմը դիմել է դատարան՝ համայնքի ղեկավարի պաշտոնը հակաօրինական, բռնի զավթելու հայցով։ «Մենք շարունակելու ենք պայքարը քաղաքական բոլոր միջոցներով՝ վերականգնելու արդարությունը»,-գրել էր Թամազյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Հույս ունենք, որ ադրբեջանական կողմն ավելի կոնստրուկտիվ կդառնա». Ալեն Սիմոնյան
Հայաստանը հուսով է, որ Ադրբեջանն ավելի կոնստրուկտիվ կդառնա, ինչը կհանգեցնի շոշափելի խաղաղության։ Այսօր ԱԺ–ում լրագրողներ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԺ-ում 1 րոպե լռությամբ հարգեցին 1988թ․ երկրաշարժի զոհերի հիշատակը
Այսօր, խորհրդարանի նիստի մեկնարկին, ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն առաջարկեց 1 րոպե լռությամբ հարգել 1988 թ. երկրաշարժի զ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Դասալիքի հանցանքը գումարով ներո՞ւմ եք». ՔՊ-ական պատգամավորները բանավիճեցին
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը դեմ է նույն խմբակցության պատգամավոր Հայկ Սարգս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաշքշուկ Ալավերդու համայնքապետարանում. ոստիկաններն արգելում են համայնքապետի մուտքը դահլիճ
Ոստիկանները բռնի ուժով ջարդել են Լոռու մարզի Ալավերդու համայնքապետարանի նիստերի դահլիճի դուռն՝ արգելելով համայնքի ղեկավա...