ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Հույս ունենք, որ ադրբեջանական կողմն ավելի կոնստրուկտիվ կդառնա». Ալեն Սիմոնյան
Հայաստանը հուսով է, որ Ադրբեջանն ավելի կոնստրուկտիվ կդառնա, ինչը կհանգեցնի շոշափելի խաղաղության։ Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը` անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հայտարարությանը։
«Հայաստանը Ադրբեջանի հետ որևէ հանդիպումից չի հրաժարվել, ավելին` վերջին առնվազն 3 հրավերը մերժել է ադրբեջանական կողմը։ Հույս ունենք, որ ադրբեջանական կողմն ավելի կոնստրուկտիվ կդառնա և, բացի հայտարարություններից, որ իրենք խաղաղություն են ուզում, ճանաչում են Հայաստանի տարածքային ամբողջականությունը, նաև իրականում գործնականում կկարողանան ինչ–որ բան անել, որը կբերի ռեալ, շոշափելի խաղաղության»,– ասաց նա։
ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենն ավելի վաղ հայտարարել էր` պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հուսով է, որ առաջիկայում Վաշինգտոնում կհյուրընկալի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանին և Ջեյհուն Բայրամովին՝ խաղաղության բանակցություններ անցկացնելու համար։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԺ-ում 1 րոպե լռությամբ հարգեցին 1988թ․ երկրաշարժի զոհերի հիշատակը
Այսօր, խորհրդարանի նիստի մեկնարկին, ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն առաջարկեց 1 րոպե լռությամբ հարգել 1988 թ. երկրաշարժի զ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կարմիրբերետավորները շրջափակել են Ալավերդու համայնքապետարանը. նոր համայնքապետն այսօր կերդվի
Ալավերդու համայնքապետարանն այս պահին շրջապատված է մեծաթիվ ոստիկանական ուժերով ու կարմիրբերետավորներով։ Այսօր համայն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Դասալիքի հանցանքը գումարով ներո՞ւմ եք». ՔՊ-ական պատգամավորները բանավիճեցին
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը դեմ է նույն խմբակցության պատգամավոր Հայկ Սարգս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաշքշուկ Ալավերդու համայնքապետարանում. ոստիկաններն արգելում են համայնքապետի մուտքը դահլիճ
Ոստիկանները բռնի ուժով ջարդել են Լոռու մարզի Ալավերդու համայնքապետարանի նիստերի դահլիճի դուռն՝ արգելելով համայնքի ղեկավա...