ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաշքշուկ Ալավերդու համայնքապետարանում. ոստիկաններն արգելում են համայնքապետի մուտքը դահլիճ
Ոստիկանները բռնի ուժով ջարդել են Լոռու մարզի Ալավերդու համայնքապետարանի նիստերի դահլիճի դուռն՝ արգելելով համայնքի ղեկավար Արկադի Թամազյանի մուտքը։
Նշենք, որ Ալավերդու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն անվստահություն է հայտնել համայնքի ղեկավար Արկադի Թամազյանին։ ՔՊ-ական ավագանին բոյկոտելու է նաև ավագանու նիստերը:
Ալավերդու բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում ավագանու այս նախաձեռնության դեմ։ Այս պահին մեծ թվով ոստիկաններ թույլ չեն տալիս համայնքապետարանի աշխատակիցներին մուտք գործել շենք։
ՔՊ-ն համայնքապետին անվստահություն հայտնելու վերաբերյալ ավագանու որոշում է ներկայացրել, որը պետք է քննարկվի նիստի օրակարգում։ Համայնքապետ Արկադի Թամազյանը հայտարարել է, որ ՔՊ-ն օրենքի խախտմամբ է փորձում իրեն պաշտոնազրկել։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Դասալիքի հանցանքը գումարով ներո՞ւմ եք». ՔՊ-ական պատգամավորները բանավիճեցին
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը դեմ է նույն խմբակցության պատգամավոր Հայկ Սարգս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ժամանակն է հասկանալ, թե ինչպես լուծել արցախցիների զբաղվածության հարցը». Ավինյան
«Ժամանակն է, որ Արցախից բռնի տեղահանված մարդկանց ինտեգրացիայի հետ կապված՝ Երևանի քաղաքապետարանը մի փոքր ակտիվ լինի». ասա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԺ-ում 1 րոպե լռությամբ հարգեցին 1988թ․ երկրաշարժի զոհերի հիշատակը
Այսօր, խորհրդարանի նիստի մեկնարկին, ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն առաջարկեց 1 րոպե լռությամբ հարգել 1988 թ. երկրաշարժի զ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Հույս ունենք, որ ադրբեջանական կողմն ավելի կոնստրուկտիվ կդառնա». Ալեն Սիմոնյան
Հայաստանը հուսով է, որ Ադրբեջանն ավելի կոնստրուկտիվ կդառնա, ինչը կհանգեցնի շոշափելի խաղաղության։ Այսօր ԱԺ–ում լրագրողներ...