Առուշանյանն անդրադարձել է իրեն քաղաքապետի պաշտոնից հեռացնելու վերաբերյալ լուրերին
Այսօր մամուլում տարածվել էր տեղեկություն, թե Ալավերդիում իշխանությունը զավթելուց և «Ապրելու երկիր» կուսակցությունից ընտրված քաղաքապետ Արկադի Թամազյանին պաշտոնանկ անելուց հետո հաջորդը նույն ճակատագրին արժանանալու է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը։
«Թեև նա վերջերս ակնհայտորեն փոխել է իր վերաբերմունքը Նիկոլ Փաշինյանի իշխանության նկատմամբ, բայց, ամեն դեպքում, Առուշանյանին ևս ՔՊ-ականները որպես իրենց ընդդիմադիր են դիտարկում»,- գրել էր մամուլը նրա մասին։
Mediahub-ն այս թեմայով զրուցել է Առուշ Առուշանյանի հետ, որի գլխավորած «Առուշանյան դաշինք» խմբակցությունը Գորիսի ավագանու 21 հոգանոց կազմում ունի 14 մանդատ։
Անդրադառնալով շրջանարվող լուրերին՝ Գորիսի քաղաքապետն ասել է․«Ես ուզում եմ հասկանալ՝ ընտրված քաղաքապետին ո՞նց են հանում, եթե մեծամասնությունը իմ ավագանու անդամներն են, ուզում եմ հասկանալ՝ իմ ավագանու անդամները ինձ պիտի հանե՞ն գործից»։
Լրատվամիջոցի դիտարկմանը, որ եթե օրինակ՝ իր խմբակցության ավագանու անդամներից մեկին կամ մի քանիսին իրենցով անեն կամ «վերբովկա» անեն, ինչպես տեղի ունեցավ Ալավերդիում, որից հետո կնախաձեռնեն արդեն անվստահության գործըթնաց քաղաքապետի նկատմամբ, պատասխանել է․ «Նման բան Գորիսում չկա, նման քննարկում չկա, իմ ավագանու անդամներն այն մարդիկ չեն, որոնց կարող են «վերբովկա» անել: Առհասարակ նման քննարկում երբևէ չի եղել, չկա ու չի էլ կարող իմ ավագանու անդամը սրա-նրա կողմից «վերբովկա» լինի»։
Հարցին, թե ինչ կասի այն մասին, թե քաղաքապետի վերաբերմունքը մեղմացել է իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի նկատմամբ և որ այլևս նախկին սուր ընդդիմադիր կեցվածքը չկա նրա կողմից, պատասխանել է․ «առհասարակ, հիմա քաղաքական որևէ գործունեությամբ ընդհանրապես չեմ զբաղվում, զբաղվում եմ Գորիսի առջև ծառացած խնդիրներով, մեր սահմաններով, մեր հազար ու մի պրոբլեմով»։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը փորձում է ձգձգել խաղաղության գործընթացը․ ՀՀ ԱԳՆ-ն՝ այսօր սահմանին տեղի ունեցածի մասին
Դեկտեմբերի 4-ին ՀՀ Վայոց Ձորի մարզի ուղղությամբ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին Ադրբեջանի ԶՈւ դիպուկահարի կրակոցից մա...
Մակրոնը Հայաստանի՝ Հռոմի ստատուտին միանալը որակել է խիզախություն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 75-ամյակին նվիրված երեկոյին անդրադարձ...
Պեսկովը՝ Հայաստանի և Մեծ Բրիտանիայի ռազմական համագործակցության մասին
Մոսկվան Երևանին համարում է դաշնակից և ծրագրում է բարեկամական հարաբերություններ զարգացնել նրա հետ: Այս մասին լրագրողներին...
Հայտնի է, թե ինչ են որոշել Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը
Նոյեմբերի 30-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ա...