«Ժողովուրդ». Հաջորդը Գորիսի քաղաքապետն է. իշխանությունն ազատվում է ընդդիմադիրներից
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Իշխանությունները որոշել են ձերբազատվել ընդդիմադիր բոլոր համայնքապետերից: Ինչպես հայտնի է, ընդամենը օրեր առաջ ՔՊ-ն Ալավերդիում ուժով իշխանություն վերցրեց եւ պաշտոնանկ արեց համայնքապետին, որը ներկայացնում էր «Ապրելու երկիր» կուսակցությունը:
Օրաթերթին լուրեր են հասել, որ հաջորդը Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն է. թեև նա վերջերս ակնհայտորեն փոխել է իր վերաբերմունքը Նիկոլ Փաշինյանի իշխանության նկատմամբ, բայց, ամեն դեպքում, Առուշանյանին ևս ՔՊ-ականները որպես իրենց ընդդիմադիր են դիտարկում: Առուշանյանին ՔՊ-ականները որոշել են արժանացնել Ալավերդու համայնքապետի ճակատագրին ու ազատվել նրանից: Ավելին՝ իշխանականները հրահանգել են իրավապահներին գործընթաց սկսել Առուշանյանի նկատմամբ ու ուսումնասիրել նրան պատկանող բիզնեսները, չարաշահումներ գտնել ու այս ճանապարհով հասնել նրա հեռացմանը: Ինչով կավարտվեն զարգացումները, դժվար չէ կանխատեսել:
Հիշեցնենք, որ ՔՊ-ի թիրախում է նաև Վարդենիս խոշորացված համայնքը, քանի որ սեպտեմբերի 19-ից սկսված հանրահավաքային պայքարին հրապարակավ միացավ նաեւ սահմանամերձ Վարդենիսի ընդդիմադիր խմբակցությունը: Այս մասով նոյեմբերի 1-ին ՔՊ-ն վարչության նիստ էր արել եւ հայտարարել, որ կանդրադառնա նաեւ այս համայնքին»:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի են ադրբեջանական գերությունից վերադարձողների անունները․ ցանկ
Ադրբեջանական կողմը հրապարակել է վերադարձվող 32 հայ գերիների անունները, գրում են ադրբեջանական լրատվականները։ 2020 թվականի...
Ադրբեջանն ազատ կարձակի 32 հայ զինծառայողների, Հայաստանը՝ 2 ադրբեջանցի զինծառայողների․ մանրամասներ
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն են...
Արցախի պաշտոնյաներն ընդգրկված չեն վերադարձվողների ցանկում. Sputnik
Հայաստանին հանձնված 32 անձանցից 26-ը ձերբակալվել են 2020 թվականի դեկտեմբերին Հադրութի շրջանում, իսկ մնացած 6-ը տարբեր ժա...
Հայաստանն այսօր կրկին չի մասնակցել ՀԱՊԿ-ի հերթական աշխատանքային հանդիպմանը
Նոյեմբերի 30-ին Սկոպյեում կայացել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների ներկայացուցիչների...