Ալեն Սիմոնյանը՝ Արցախում ռուս խաղաղապահների գործունեության մասին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գնահատմամբ` ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում ոչ մի բան չեն արել: ԱԺ նախագահը նման կարծիք է հայտնել լրագրողների հետ զրույցում։
«Ես ցավում եմ ռուս զինվորների համար, որոնք զոհվեցին Արցախում սեպտեմբերի 19-ի իրադարձություններից հետո, բայց եկեք մի բան արձանագրենք` այդ զինվորները զոհվել են ռազմական գործողությունների ավարտից 2-3 ժամ հետո: Խաղաղապահները ԼՂ-ում ոչ մի բան չեն արել», -ասել է Սիմոնյանը։
ԱԺ նախագահի խոսքով՝ պատերազմը կանգնեցվել է այն պահին, երբ հնարավոր է եղել:
«Ես վստահ եմ` ռուս խաղաղապահները չեն իմացել, որ իրենք չեն կարողանալու գործել, ադրբեջանցիներն իրենց ուղղակի հրելով դուրս են հանելու ցանկացած վայրից ու այդպես հրելով դուրս են հանել, բայց որևէ մեկն այդ մասին չգիտեր», - ասաց նա:
Սիմոնյանը հավելել է, որ Ռուսաստանը փորձում է իրավիճակը պահել իր ձեռքի մեջ` չհասկանալով, որ իրավիճակը վաղուց բաց է թողել:
«Վերջին իրադարձությունների ժամանակ 15 տեղից Արցախի նկատմամբ հարձակում էր իրականացվում, իսկ Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածում ու ասում` Հայաստանին ու Ադրբեջանին կոչ ենք անում… Հայաստանին ներքաշում էին, որ ինչ-որ ձևով արձագանքեր, չէ, ոչ», - նշեց Սիմոնյանը:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը փորձում է ձգձգել խաղաղության գործընթացը․ ՀՀ ԱԳՆ-ն՝ այսօր սահմանին տեղի ունեցածի մասին
Դեկտեմբերի 4-ին ՀՀ Վայոց Ձորի մարզի ուղղությամբ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին Ադրբեջանի ԶՈւ դիպուկահարի կրակոցից մա...
Մակրոնը Հայաստանի՝ Հռոմի ստատուտին միանալը որակել է խիզախություն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 75-ամյակին նվիրված երեկոյին անդրադարձ...
Պեսկովը՝ Հայաստանի և Մեծ Բրիտանիայի ռազմական համագործակցության մասին
Մոսկվան Երևանին համարում է դաշնակից և ծրագրում է բարեկամական հարաբերություններ զարգացնել նրա հետ: Այս մասին լրագրողներին...
Հայտնի է, թե ինչ են որոշել Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը
Նոյեմբերի 30-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ա...