ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ քայլեր են արվում 7-րդ դասարանի պատմության դասագրքի խնդիրների մասով

Ի՞նչ քայլեր և գործողություններ են հաջորդելու 20-ից ավելի ծանրակշիռ գիտնականների մասնագիտական եզրակացությանը, ըստ որի՝ 7-րդ դասարանի պատմության դասագիրքը ունի համալիր խնդիրներ, չի բավարարում դպրոց ներմուծելու պայմաններին, ԱԺ-կառավարության հարցուպատասխանի ժամին ԿԳՄՍ նախարարին հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։


Ժաննա Անդրեասյանը հայտնեց, որ նախարարությունում կազմակեպվել է հանդիպում նոր դասագրքերի հեղինակների հետ, քննարկվել են արձագանքները։


«Այդ արձագանքների հիման վրա անհրաժեշտ լրամշակումներ կարվեն թե՛ տեխնիկական, թե՛ բովանդակային, որոնք երկրորդ կիսամյակից հասանելի կլինեն էլեկտրոնային տարբերակով։ Ինչ վերաբերում է թղթային տարբերակներին՝ այս պահին կգնանք ներդիրների ճանապարհով՝ նկատված վրիպակներն ու խնդիրները ուղղելու համար, այնուհետև արդեն վերահրատարակության ժամանակ կքննարկենք վերահրատարակության խնդիրը»,-ասաց նա։


Անդրեասյանի խոսքով՝ մասնագիտական քննարկումներին ուշադիր են, և եկող շաբաթ հանդիպում կլինի մասնագիտական շրջանակի այն ներկայացուցիչների հետ, որոնք արտահայտել են իրենց դիտարկումները։


Մանրամասները՝ տեսանյութում։

Քաղաքականություն