ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱԱԾ-ն՝ Կոմիտասի պողոտայից ադրբեջանցու տարածած տեսանյութի մասին
Ադրբեջանի փորձագիտական շրջանակներում որպես ռազմական փորձագետ և հայագետ ներկայացող, հայտնի և «լուրջ մասնագետ» Թելման Գասիմովի՝ ս.թ. դեկտեմբերի 5-ին տարածած տեսագրության վերաբերյալ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ Թելման Գասիմովը նշված տեսագրությունը ստացել է դեռևս 2017թ. նոյեմբերին երկքաղաքացի «Ա. Ք.»-ից, ով տեսագրել է շենքը, որտեղ «ծնվել և մեծացել է» Թ.Գասիմովը և ուղարկել նրան:
Սակայն, Թ.Գասիմովը 6 տարի անց այդ տեսանյութի մոնտաժման եղանակով՝ տեսագրությանն ավելացնելով իր ձայնը, էժանագին քարոզչությամբ փորձում է հայ հասարակության մեջ տարածել խուճապային տրամադրություններ և դրանով իր «կշիռը» բարձրացնել ադրբեջանական լսարանում: Այս մասին հաղորդագրություն են տարածել ԱԱԾ-ից։ Այս մասին հաղորդագրություն են տարածել ԱԱԾ-ից։
«Կոչ ենք անում գասիմովներին՝ դուրս գալ հիվանդ երևակայություններից»,-ասված է հաղորդագրության մեջ
Ներկայացվում է 2017թ. նամակագրությունից մեկ հատված:
Հիշեցնենք՝ Ադրբեջանում «ռազմական փորձագետ» ներկայացող Թելման Գասիմովը երեկ տեսանյութ էր տարածել, իբր գաղտնի եղել է Երևանում և տեսանկարահանումներ իրականացրել՝ նշելով, թե այցելել է այն վայրեր, որտեղ ծնվել է ու մեծացել։
Տեսանյութում օգտագործված լուսանկարները՝ Infocom- ի։

Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցի «ռազմական փորձագետը»՝ Կոմիտասի պողոտայում․ վերջինս առանց անձնագրի՞ է Հայաստան մուտք գործել
Ադրբեջանում «ռազմական փորձագետ» ներկայացող Թելման Գասիմովը տեսանյութ է տարածել, իբր գաղտնի եղել է Երևանում և տեսանկարահա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վաղվանից երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Դավթաշենի կամրջում և Սասնա Ծռեր փողոցում
Դեկտեմբերի 8-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Դավթաշենի կամրջում և Սասնա Ծռեր փողոցում։ Այս մասին հայտ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՊԵԿ-ի հորդորը՝ մեքենաների մաքսազերծման գործընթացի վերաբերյալ
Հունվարի 1-ից Հայաստանում մշտական բնակություն ունեցող անձինք, որոնք 3-րդ երկրից ժամանակավոր ավտոմեքենա կներկրեն, պետք է...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տաքսու վարորդը ամեն պատվերից 2-3 տոկոսի չափով է տուրք վճարելու․ Թունյանը՝ թյուրընկալման մասին
ԱԺ այսօրվա նիստում ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանն անդրադառնալով նախորդ շաբաթ ընդունված «Ավտոմոբիլային տրանսպորտի մաս...