Իրանը հաջողությամբ տիեզերք է արձակել ապարատ․ նրա մեջ կենդանիներ կան
Իրանը ապարատ է դուրս բերել տիեզերական ուղեծիր, որի մեջ կենդանիներ կան։ Թեհրանն այդ քայլով պատրաստվում է առաջիկա տարիներին մարդ ուղարկել տիեզերք։
Ըստ պետական իրանական գործակալությունների՝ այդ մասին ասել է հեռահաղորդակցության նախարար Իսա Զարեպուրը, առանց հայտնելու, թե արձակված ապարատում ինչ կենդանիներ կան։
Հոկտեմբերի 4-ին Իսա Զարեփուրն ասել է նաև, որ իր երկիրն աշխատում է առաջիկա հինգ տարվա ընթացքում մարդկանց տիեզերք ուղարկելու ուղղությամբ: Նրա խոսքով՝ դրա համար անհրաժեշտ է ստեղծել հատուկ բիոկապսուլա, որը Իրանը նախատեսում էր փորձարկել մի քանի ամսվա ընթացքում։ Այնուհետև Զարեփուրը հայտարարել է մի քանի տիեզերական նախագծերի մասին, որոնք Իրանը նախատեսում է ներկայացնել մինչև 2024 թվականի մարտի վերջ, սակայն մանրամասներ չի հայտնել՝ ընդգծելով, որ դրանց մասին կհայտարարվի ավելի ուշ։
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանը խոսել է «Վիվա-ՄՏՍ»-ի վաճառքի մասին
ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամին ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյանն անդրադարձավ Հայաստանի հեռահաղորդակցությա...
Ժամերի կամ օրերի հարց է․ Խանդանյանը՝ գերիների վերադարձի մասին
Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունը երկկողմ գործընթացի շրջանակներում է եղել։ Այս մասին պարզաբանել է ...
Զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել․ ՀՀ ՊՆ
Դեկտեմբերի 4-ին` ժամը 02։50-ի սահմաններում, հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Ա. Հ.-ն։ Այս մասի...
Վճարել` չծառայելու համար. ԱԺ-ն 1-ին ընթերցմամբ ընդունեց նոր նախագիծը
Ազգային ժողովն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց «Զինծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» փոփոխություն...