ԲԴԽ նախագահն անդրադարձել է՝ հարցին, թե արդյոք դատավոր Մխիթարյանն իր «աչքն ու ականջներն են»

Ես ունեմ երկու աչք և երկու ականջ, մնացած բոլորը ձերն են: Այս մասին լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այն հայտարարություններին, թե դատավոր Ռուբիկ Մխիթարյանը համարվում է Վերաքննիչ դատարանում իր «աչքն ու ականջները»՝ ասել է ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը։

Նրա խոսքով այդ բոլորը  բամբասանք են։ 

«Ես ունեմ երկու աչք և երկու ականջ։ Իմ աչքն ու ականջն իմ վրա է։ Ես որևէ մեկին չեմ նշանակել։ Ես հայտնում եմ, որ դա բամբասանք է։ Երբ եղել է բամբասանք, մենք ասել ենք, որ դա չենք մեկնաբանում»,- նշեց Անդրեասյանը։


Անդրադառնալով դատավոր Մնացական Մարտիրոսյանի կայացրած վճռի առնչությամբ ՄԻԵԴ–ի կողմից կայացված որոշմանը, և հարցին՝ ինչո՞ւ նա կարգապահական պատասխանատվության չենթարկվեց, Անդրեասյանն ասել է.


«Ես՝ որպես նախարար, տարա Մարտիրոսյանի վերաբերյալ վարույթը, սակայն ԲԴԽ-ն չքննարկվեց, ես չեմ կարող գնահատել իմ կամ մյուս դատավորների գործունեությունը, դա դատավորների վարքականոնն է»։


Հարցին՝ արդյո՞ք Մնացական Մարտիրոսյանը քաղաքական որոշումներ կայացնում է, ԲԴԽ նախագահը հրաժարվեց այդ հարցին պատասխանելուց. «Դատավորն իրավունք չունի մեկ այլ դատավորի վճիռներին գնահատական տալ։ Ես չեմ կարող պատասխանել ոչ թե չգիտեմ այդ հարցի պատասխանները, այլ իրավունք չունեմ պատասխանել այդ հարցին»։


Անդրադառնալով դատական գործերի ձգձգումներին՝ ԲԴԽ նախագահն ասաց. «Մի անկախ մարմին եկել ու արձագանքել է մի այլ մարմնի, որը վերաբերել է կոնկրետ գործի, որը կարող էր ընկալվել որպես մեղադրանք։ Մենք չենք մասնակցում քաղաքական բանավեճերին, որովհետև դա սխալ մոտեցում է դատական իշխանության համար։ Երբ լինում է առանձին դատավորի, առանձին գործի վերաբերյալ հայտարարություն, ապա մենք դրան արձագանքում ենք։ Բացթողումներ եղել են բոլոր համակարգերում։ Եթե սեղանի շուրջ լինեին քրեական մարմինների ղեկավարները, ապա կոռեկտ կլիներ այս քննարկումները. ստացվում է, որ ես մեջքի հետևում մեղադրանքներ եմ փոխանցում։ Կարող եմ ասել, որ դատական իշխանության մեղքը եղել է։ Այո, եղել են ձգձումներ, դանդաղումներ»։


Քաղաքականություն

Պատահարներ