ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մրցումային օրվա առաջին ոսկե մեդալը․ հայ բռնցքամարտիկը 5-0 հաշվով ջախջախեց հակառակորդին
Հիասքանչ հարվածներ, ֆանտաստիկ տեխնիկա և մրցումային օրվա առաջին ոսկե մեդալը ապահովված է. նվաճումը Տիգրան Հովսեփյանինն է։ Այս մասին հայտնում են ՀՀ Բռնցքամարտի ֆեդերացիայից։
«50կգ քաշայինների պայքարում մեր բռնցքամարտիկը շանս չտվեց բուլղարացի մարզիկին և ջախջախեց նրան 5-0 հաշվով»,-ասվում է հայտարարության մեջ։
Նշենք, որ բռնցքամարտի պատանիների ավագ տարիքի աշխարհի առաջնության եզրափակիչի մրցումային երկրորդ օրը պայքարում էին Հայաստանի վեց ներկայացուցիչներ։
46կգ քաշային կարգում հանդես եկող հայ բռնցքամարտիկ Առնո Դարչինյանը եզրափակիչում մրցում էր Ռուսաստանը ներկայացնող մարզիկի հետ։ Նա դարձավ աշխարհի պատանիների առաջնության փոխչեմպիոն։
Հերթական արծաթե մեդալին պատանիների աշխարհի առաջնությունում արժանացել է Հեղինե Պետրոսյանը։ 48 կգ քաշայինների պայքարում հայ մարզուհին ուժերը չափեց բավականին ուժեղ հնդիկ Պայալ Պայալի հետ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բռնցքամարտիկ Ալբերտ Հարությունյանը հաղթեց և 4-րդ ոսկին բերեց Հայաստանի հավաքականին
Երևանում կայացած բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը հասավ աննախադեպ, ֆանտաս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես է թուրքական ֆուտբոլային ակումբի նախագահը բռունցքով հարվածում մրցավարին․ հայտնի է պատճառը
Թուրքական «Անկարագյուջյու» ֆուտբոլային ակումբի նախագահ Ֆարուք Քոջան վազել է խաղադաշտ և հարվածել մրցավար Հալիլ Ումութին Թ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բրազիլիա- Արգենտինա ֆուտբոլային հանդիպմանը ոստիկանները մահակներով ծեծել են երկրպագուներին
Բրազիլիա – Արգենտինա հանդիպման մեկնարկը հետաձգվել է մարզադաշտում երկրպագուների և ոստիկանների միջև ծեծկռտուքի պատճառով։ Ա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դուք ինձ մի սովորեցրեք». լարված իրավիճակ՝ ՀՖՖ նախագահի ընտրությունների ժամանակ
ՀՖՖ նախագահի ընտրության մեկնարկից առաջ «Ուրարտու» ակումբի նախագահ Ջեւան Չելոյանցը հարց հնչեցրեց, բայց նրան փորձեցին թույ...