ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես է թուրքական ֆուտբոլային ակումբի նախագահը բռունցքով հարվածում մրցավարին․ հայտնի է պատճառը
Թուրքական «Անկարագյուջյու» ֆուտբոլային ակումբի նախագահ Ֆարուք Քոջան վազել է խաղադաշտ և հարվածել մրցավար Հալիլ Ումութին Թուրքիայի ֆուտբոլի առաջնության Ռիզեսփորի հետ խաղից հետո։ Այս մասին հայտնում են միջազգային լրատվամիջոցները։
Թուրքիայի Սուպերլիգայի առաջնության 15-րդ տուրի «Անկարագյուջյու» - «Ռիզերսպոր» (1:1) հանդիպման ավարտից անմիջապես հետո «Անկարագյուջյուի» նախագահ Ֆարուկ Կոջան մտել է խաղադաշտ եւ բռունցքով հարվածել հանդիպման գլխավոր մրցավարին։ Խաղի ընթացքում մրցավարը չի հաշվել «Անկարագյուջյու»-ի խաղացող Ալի Սոուի գոլը։ Երկրորդ խաղակեսում մրցավարը խաղադաշտից հեռացրեց նրան։ Ռիզեսփորը հավասարեցրել է հաշիվը Ադոլֆո Գայիչի գոլի շնորհիվ՝ ավելացված 7-րդ րոպեին, երբ թիմերն արդեն հավասար ուժերով էին խաղում։
ֆուտբոլային ակումբի նախագահի հարվածից հետո մրցավարն ընկել է սիզամարգին և ևս մի քանի հարված ստացել անծանոթներից, ովքեր վազել են խաղադաշտ։ Մրցավարը խաղից հետո տեղափոխվել է հիվանդանոց։ Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի տնօրենների խորհուրդը որոշում է կայացրել միջադեպի կապակցությամբ արտահերթ նիստ անցկացնել։
Ոստիկանությունը հայտարարել է, որ սկսել է հետաքննություն։


Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բռնցքամարտիկ Ալբերտ Հարությունյանը հաղթեց և 4-րդ ոսկին բերեց Հայաստանի հավաքականին
Երևանում կայացած բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը հասավ աննախադեպ, ֆանտաս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մրցումային օրվա առաջին ոսկե մեդալը․ հայ բռնցքամարտիկը 5-0 հաշվով ջախջախեց հակառակորդին
Հիասքանչ հարվածներ, ֆանտաստիկ տեխնիկա և մրցումային օրվա առաջին ոսկե մեդալը ապահովված է. նվաճումը Տիգրան Հովսեփյանինն է։...
Արմեն Մելիքբեկյանն ընտրվեց ՀՖՖ նախագահ․ քանի մասնակից է քվեարկել
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) հերթական ժողովի ընթացքում ՀՖՖ նախագահի պաշտոնում վերընտրեց գործող նախագահ Արմեն Մելի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դուք ինձ մի սովորեցրեք». լարված իրավիճակ՝ ՀՖՖ նախագահի ընտրությունների ժամանակ
ՀՖՖ նախագահի ընտրության մեկնարկից առաջ «Ուրարտու» ակումբի նախագահ Ջեւան Չելոյանցը հարց հնչեցրեց, բայց նրան փորձեցին թույ...