ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բրազիլիա- Արգենտինա ֆուտբոլային հանդիպմանը ոստիկանները մահակներով ծեծել են երկրպագուներին
Բրազիլիա – Արգենտինա հանդիպման մեկնարկը հետաձգվել է մարզադաշտում երկրպագուների և ոստիկանների միջև ծեծկռտուքի պատճառով։ Արգենտինայի հավաքականն արդյունքում լքել է խաղադաշտը և վերադարձել տրիբունա:
Ավելի ուշ հանդիպումը մեկնարկել է և Արգենտինայի հավաքականը նվազագույն հաշվով հաղթանակ է տարել:
Նշենք նաև, որ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին մեկնաբանել է Բրազիլիա-Արգենտինա խաղից առաջ տեղի ունեցած անկարգությունները, ինչպես նաև հանդերձարան վերադառնալու թիմի որոշումը:
«Տեսանք, թե ինչպես էին ոստիկանները ծեծում մարդկանց, իսկ մեր ընտանիքները տրիբունաներում էին։ Նույն դեպքը տեղի ունեցավ Կոպա Լիբերտադորեսի եզրափակիչում։
Խաղացողներին ավելի շատ անհանգստացնում էր այն, ինչ կատարվում է տրիբունաներում, քան մտածում էին խաղի մասին: Մենք դեռ խաղում էինք իրավիճակն ավելի հանգիստ դարձնելու համար»,- խաղից հետո ասել է Մեսսին։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սամբոյի ԱԱ եզրափակիչներում Հայաստանն այսօր երկու ներկայացուցիչ կունենա
Երևանում ընթացող սամբոյի աշխարհի առաջնության եզրափակիչներում Հայաստանն այսօր երկու ներկայացուցիչ կունենա: Արամ Աղաջանյան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կադրեր` սամբոյի աշխարհի առաջնության բացման արարողությունից
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ սամբոյի աշխարհի առաջնության բացման արարողությունը: Auro...
Օզբիլիսը` ՀՖՖ նախագահի ընտրություններում հնարավոր մասնակցության մասին
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին խաղացող, Հայաստանի չեմպիոն եւ գավաթակիր «Ուրարտուի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը հայտա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բռնցքամարտիկ Ալբերտ Հարությունյանը հաղթեց և 4-րդ ոսկին բերեց Հայաստանի հավաքականին
Երևանում կայացած բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը հասավ աննախադեպ, ֆանտաս...