Որքան է Գազայի հատվածում հոկտեմբերի 7-ից ի վեր զոհերի և վիրավորների թիվը
Գազայի հատվածում հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելի կողմից ռմբակոծությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 15899-ի, վիրավորների թիվը հասել է 42000-ի։ Այս մասին հայտնում է անկլավի առողջապահության նախարարությունը:
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 7-ին Իսրայելը ենթարկվել է աննախադեպ մասշտաբի հրթիռային հարձակման Գազայի հատվածից։ Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը Կատարի միջնորդությամբ նոյեմբերի 22-ին առաջին պայմանավորվածությունն էին ձեռք բերել հոկտեմբերի 7-ին հակամարտության սրումից ի վեր: Քառօրյա հրադադարը սկսեց գործել նոյեմբերի 24-ին, այնուհետև այն երկու անգամ երկարաձգվեց, նախ երկու օրով, ապա՝ ևս մեկ:
Անցած ուրբաթ առավոտյան Իսրայելի և Գազայի հատվածում իշխող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև զինադադարի ժամկետը լրացել է, դրա երկարաձգման մասին պաշտոնապես չի հայտարարվել: Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը խախտել է ռազմական գործողությունների դադարն ու կրակ բացել իսրայելական տարածքի վրա, իսրայելցի զինվորականները վերսկսել են ռազմական գործողությունները Գազայի հատվածում պաղեստինյան շարժման դեմ:
Նմանատիպ հոդվածներ
Զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել․ ՀՀ ՊՆ
Դեկտեմբերի 4-ին` ժամը 02։50-ի սահմաններում, հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Ա. Հ.-ն։ Այս մասի...
Նիկոլ Փաշինյանը խոսել է «Վիվա-ՄՏՍ»-ի վաճառքի մասին
ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամին ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյանն անդրադարձավ Հայաստանի հեռահաղորդակցությա...
Ժամերի կամ օրերի հարց է․ Խանդանյանը՝ գերիների վերադարձի մասին
Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունը երկկողմ գործընթացի շրջանակներում է եղել։ Այս մասին պարզաբանել է ...
Լուրջ խնդիր է առաջացնելու․ Քեյանը՝ կայանատեղիների վերաբերյալ փոփոխության մասին
Այս որոշումը չմտածված որոշում է, քանի որ հաշվի չի առնվում այդ գոտիներում բնակվող բնակիչների իրավունքները։ Auroranews-ի&n...