Զանգեզուրի միջանցքի նման նարատիվները չեն իրականացվելու. Բաքվում Իրանի դեսպան
«Զանգեզուրի միջանցքի» գաղափարի նման նարատիվները չեն կարող կյանքի կոչվել։ Այս մասին ասել է Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյեդ Աբբաս Մուսավին «Արաքսի միջանցքը» թեմայով մասնագիտացված նիստում։ Տեղեկությունը հայտնում է «Pars today»–ը։
«Բոլորը խոստովանել են, որ Զանգեզուրի միջանցքի նման նարատվիները չեն կարող իրագործվել։ Այս համատեքստում Արաքսի ճանապարհային միջանցքի ստեղծման մասին Ադրբեջանի և Իրանի պայմանավորվածությունը պատեհ հնարավորություն է»,– ասել է նա:
Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցած իրադարձություններից հետո առաջ են քաշվել տարածաշրջանային խաղաղ կարգավորման տարբեր բանաձևեր: Մինչդեռ, ըստ նրա, արևմտյան երկրները տարբեր նարատիվների միջոցով փորձել են Իրանին դուրս մղել տարածաշրջանից, սակայն տարբեր մակարդակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում այդ հարցն այժմ դուրս է եկել օրակարգից։
Իրանի դեսպանը նաև հայտարարել է, որ տարածաշրջանում տնտեսական նախաձեռնությունների իրականացման միջոցով լայն կոնսենսուսի հնարավորություններ են ի հայտ եկել:
Հիշեցնենք, որ Ադրբեջանն ու Թուրքիան երեք տարի շարունակ փաստացի պնդում են, որ իրենց արտատարածքային միջանցք տրամադրվի Հայաստանի Սյունիքի մարզով ՝ Նախիջևանի Ինքնավարության և Ադրբեջանի մնացած հատվածի միջև ցամաքային կապ ապահովելու նպատակով ։ Իրանը բազմիցս դեմ է արտահայտվել այդ սցենարին։
Նմանատիպ հոդվածներ
«Մարգարա» սահմանային անցակետը պատրաստ է շահագործման. ԱԳՆ
Հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետը պատրաստ է շահագործման, Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ԱԳՆ...
«Ուզում եք բեռնաթափել կենտրոնը, կառավարական գերատեսչությունները տեղափոխեք արվարձաններ»․ Սարգիս Տեր-Եսայան
Երևանի կենտրոնը իբրև բեռնաթափելու նպատակով ոչ թե մարդկանց գրպաններն է պետք մտնել ու թալանել բանկերի տոկոսների տակ կքված...
Գրիգորի Խաչատուրովը գրավի դիմաց ազատ է արձակվել
Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ–մայոր Գրիգորի Խաչատուրովը քիչ առաջ դուրս եկավ «Վարդաշեն» ՔԿՀ–ից։ Sp...
«Ադրբեջանի զինված ուժերն իրենց դիրքերը չեն հեռացնի ՀՀ տարածքից». Տիրան Խաչատրյան
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը կարծում է, որ Ադրբեջանի զինված ուժերն իրենց...