«Ադրբեջանի զինված ուժերն իրենց դիրքերը չեն հեռացնի ՀՀ տարածքից». Տիրան Խաչատրյան
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը կարծում է, որ Ադրբեջանի զինված ուժերն իրենց դիրքերը չեն հեռացնի ՀՀ տարածքից։ Նա այդ մասին ասաց այսօր ԱԺ–ի դիմաց ընթացող ակցիայի ժամանակ` պատասխանելով լրագրողների հարցերին։
«Նա մինչև այսօր էլ ամրացնում է իր դիրքերը մարտավարական ու ինժեներական առումով։ Այն ունի ռազմավարական նշանակություն իրենց համար, այսինքն` դուրս էլ չեն բերի»,– նշեց Խաչատրյանը։
Անդրադառնալով 44-օրյա պատերազմի ժամանակ բանակում «հինգերորդ շարասյան» թեմային` ԳՇ պետի նախկին տեղակալը նշեց, որ մինչև հիմա չգիտի, թե որտեղ է այդ «հինգերորդ շարասյունը»: Եվ եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանը գիտի, ապա անհասկանալի է, թե ինչու չի նշում, թե ովքեր են այդ «հինգերորդ շարասյան» պարագլուխները։
«Մերկապարանոց հայտարարություններն անիմաստ PR-ի ու հասարակության ուշադրությունը շեղելու նպատակ ունեն։ Իրենց նպատակը եղել է հանձնելը, և որպեսզի արդարացում ունենան, պետք է դրա հետ կապված մեղավորներ ու տարբեր պատճառաբանություններ գտնեն»,– հայտարարեց Խաչատրյանը։
Նշենք, որ Տիրան Խաչատրյանը պաշտոնից ազատվեց 2021 թվականի փետրվարին, երբ լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում քննադատել էր Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ 44-օրյա պատերազմի ժամանակ «Իսկանդերի» հրթիռը 10 տոկոսով է պայթել։
Նմանատիպ հոդվածներ
«Բոլոր միգրանտները պետք է հարգեն ռուսական օրենքներն ու ավանդույթները». Պուտին
Աշխատանքային միգրանտները պետք է համապատասխանեն Ռուսաստանի տնտեսության շահերին, հարգեն Ռուսաստանի Դաշնության մշակույթն, ա...
«Ուզում եք բեռնաթափել կենտրոնը, կառավարական գերատեսչությունները տեղափոխեք արվարձաններ»․ Սարգիս Տեր-Եսայան
Երևանի կենտրոնը իբրև բեռնաթափելու նպատակով ոչ թե մարդկանց գրպաններն է պետք մտնել ու թալանել բանկերի տոկոսների տակ կքված...
Ալավերդու ավագանին անվստահություն հայտնեց Արկադի Թամազյանին
Ալավերդի համայնքի ավագանին անվստահություն հայտնեց Արկադի Թամազյանին: Համայնքապետ ընտրվեց ավագանու «ՔՊ» խմբակցության ղեկա...
Հայաստանի ատոմակայանը փակելու պլաններ չկան․ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն
Հայաստանի ատոմակայանը հետևում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) առաջարկներին և ուղեցույցներին՝ սեր...