«Ուզում եք բեռնաթափել կենտրոնը, կառավարական գերատեսչությունները տեղափոխեք արվարձաններ»․ Սարգիս Տեր-Եսայան
Երևանի կենտրոնը իբրև բեռնաթափելու նպատակով ոչ թե մարդկանց գրպաններն է պետք մտնել ու թալանել բանկերի տոկոսների տակ կքված ու հուսախաբված ժողովրդին, այլ դրա փոխարեն, որպես այլընտրանք կառավարական մի քանի գերատեսչություն Կենտրոնից տեղափոխել, մի քանի բանկերի գլխամասային գրասենյակներ ևս Կենտրոնից տեղափոխել դեպի արվարձաններ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էգում գրել է օգտատեր Սարգիս Տեր-Եսայանը:
«Կարծում եմ, սա ևս զգալիորեն կթեթևացնի երևանյան խցանումները, առավել ևս, որ թանկացումներից զատ որևէ այլընտրանքային առաջարկ այս պահին չկա։ Մայրաքաղաքը ծանրաբեռնված է ոչ միայն Կենտրոնում, այլև տարբեր վարչական շրջաններում օրվա տարբեր ժամերի խցանումները լուրջ խնդիրների առաջ են կանգնեցնում մեր քաղաքացիներին, ուստի միայն Կենտրոնում 12 հազար ՀՀ դրամը փոխարինել 160 հազար ՀՀ դրամով, նշանակում է պատիժ սահմանել, բայց ոչ խնդիրը լուծել»։
Նմանատիպ հոդվածներ
«Ադրբեջանի զինված ուժերն իրենց դիրքերը չեն հեռացնի ՀՀ տարածքից». Տիրան Խաչատրյան
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը կարծում է, որ Ադրբեջանի զինված ուժերն իրենց...
Զանգեզուրի միջանցքի նման նարատիվները չեն իրականացվելու. Բաքվում Իրանի դեսպան
«Զանգեզուրի միջանցքի» գաղափարի նման նարատիվները չեն կարող կյանքի կոչվել։ Այս մասին ասել է Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյեդ...
Գրիգորի Խաչատուրովը գրավի դիմաց ազատ է արձակվել
Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ–մայոր Գրիգորի Խաչատուրովը քիչ առաջ դուրս եկավ «Վարդաշեն» ՔԿՀ–ից։ Sp...
«Բոլոր միգրանտները պետք է հարգեն ռուսական օրենքներն ու ավանդույթները». Պուտին
Աշխատանքային միգրանտները պետք է համապատասխանեն Ռուսաստանի տնտեսության շահերին, հարգեն Ռուսաստանի Դաշնության մշակույթն, ա...