Որն է Երևանում կայանատեղիների վարձավճարների բարձրացման պատճառը. փոխքաղաքապետը մանրամասնում է
Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի գլխավորությամբ անցկացվել է հանրային քննարկում։ Թեման Երևանում կայանատեղիների վարձավճարներին առնչվող նոր նախագիծն է։
Գրիգորյանը նշեց, որ գլխավոր նպատակը Կենտրոնի բեռնաթափումն է։ Հարցին՝ միջազգային փորձն ուսումնասիրվե՞լ է, փոխքաղաքապետը նշեց. «Միջազգային փորձի մաս է կազմում առհասարակ որևէ հատվածում կայանումն արգելելը, միջազգային փորձի մաս է կազմում որևէ հատվածում, օրինակ, 2 ժամից ավել, գումար չվճարելով, չկայանելը։ Երբ ասում եք՝ միջազգային փորձ, դրանից բխում են շատ ավելի խիստ կարգավորումներ»,- ասաց նա։
Գրիգորյանը նաև ներկայացրել է նախատեսված փոփոխությունների հիմնավորումները. «Սա գործադիրի կողմից առաջարկվող փոփոխություն է, որը դեռ պետք է ավագանու կողմից ընդունվի, մերժվի կամ ընդունվի որոշակի փոփոխություններով։ Մեր նպատակը բյուջեի հավաքագրումները բարձրացնելը չէ։ Այսինքն, մեկնաբանությունները, թե նպատակն ավել փող հավաքելն է, սխալ է․ նպատակը փոքր Կենտրոնի բեռնաթափումն է»,- ասաց նա։
Գրիգորյանն ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Կենտրոնում երթևեկությունը, խցանումներն օրեցօր ավելանում են, և հասարակական տրանսպորտից աշխատանքի դժգոհությունը նաև դրա հետևանք է։
Նմանատիպ հոդվածներ
«Մարգարա» սահմանային անցակետը պատրաստ է շահագործման. ԱԳՆ
Հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետը պատրաստ է շահագործման, Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ԱԳՆ...
««Կարմիր գծերը վերանալու են» խոստում 2018-ի հեղափոխության օրերին չի տրվել». փոխքաղաքապետ
2018-ից հայտնի քայլարշավի ժամանակ պայքար էր տարվում արագաչափերի, կարմիր գծերի դեմ, լաթի կտորներով փակվում էին արագաչափեր...
Հայտնի է, թե ինչ են պայմանավորվել ՀՀ–ի և Ադրբեջանի փոխվարչապետները. ԱԳՆ–ն մանրամասներ է հայտնել
Տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների հինգերորդ հ...
Զանգեզուրի միջանցքի նման նարատիվները չեն իրականացվելու. Բաքվում Իրանի դեսպան
«Զանգեզուրի միջանցքի» գաղափարի նման նարատիվները չեն կարող կյանքի կոչվել։ Այս մասին ասել է Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյեդ...