Հայտնի է, թե ինչ են պայմանավորվել ՀՀ–ի և Ադրբեջանի փոխվարչապետները. ԱԳՆ–ն մանրամասներ է հայտնել
Տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների հինգերորդ հանդիպումը:
Նոյեմբերի 30-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի հինգերորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:
Կողմերը շարունակել են սահմանազատման հարցերի քննարկումը, անդրադարձել են կազմակերպչական և ընթացակարգային մի շարք հարցերի:
Կողմերը նախնական համաձայնեցրել են Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի միջև նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների կազմակերպման և անցկացման աշխատակարգի տեքստը:
Կողմերը պայմանավորվել են սկսել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության վերաբերյալ կանոնակարգի նախագծի համաձայնեցման աշխատանքները, ինչպես նաև համաձայնության են եկել ակտիվացնել հանձնաժողովների հանդիպումների անցկացումը:
Կողմերը պայմանավորվել են նաև աշխատանքային կարգով նախանշել հանձնաժողովների հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը:
Նմանատիպ հոդվածներ
Սիրանույշ Սահակյանը հայտնել է, թե մոտավոր երբ կսկսվի Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների դատավարությունները
Միջազգային իրավունքի մասնագետ Սիրանույշ Սահակյանի կարծիքով, Բաքվում գերեվարման մեջ գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղ...
ԱԱԾ տնօրենին ու տեղակալներին կնշանակի և կազատի վարչապետը. նոր նախագիծ
ՀՀ կառավարությունը չզեկուցվող հարցերի փաթեթով հավանություն տվեց «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օ...
«Մարգարա» սահմանային անցակետը պատրաստ է շահագործման. ԱԳՆ
Հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետը պատրաստ է շահագործման, Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ԱԳՆ...
Որն է Երևանում կայանատեղիների վարձավճարների բարձրացման պատճառը. փոխքաղաքապետը մանրամասնում է
Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի գլխավորությամբ անցկացվել է հանրային քննարկում։ Թեման Երևանում կայանատեղիների վարձա...