««Կարմիր գծերը վերանալու են» խոստում 2018-ի հեղափոխության օրերին չի տրվել». փոխքաղաքապետ
2018-ից հայտնի քայլարշավի ժամանակ պայքար էր տարվում արագաչափերի, կարմիր գծերի դեմ, լաթի կտորներով փակվում էին արագաչափերը, եւ այն, ինչ այսօր պատրաստվում եք դնել քննարկման, տրամագծորեն հակառակ է այն ամինեին, ինչ ասվել է: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 1-ին, Երեւանի քաղաքապետարանում Երեւանում կայանատեղիների վճարների թանկացման հարցով քննարկման ժամանակ նշեց Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը:
«Այստեղ հարց է առաջանում, կամ դա պոպուլիզմ էր, չեք տիրապետել, որ այդուհանդերձ, պետք են կարմիր գծերը, կամ դուք որոշեք՝ ինչ էր: Իշխող ուժը ասել է մի բան, եւ այս ընթացքում ոչ միայն դա չի արել, հլը մի բան էլ ասում է՝ էս պահին առանձնապես ուրիշ տարբերակ չկա, հլը եկեք կենտրոնում սահմանափակենք, տեսնենք՝ արդյունքն ինչ է լինում:
Շատ մարդկանց աշխատավայրը կենտրոնում է, տրանսպորտն էլ վատ է աշխատում, միասնական տոմսային համակարգն էլ չկա: Մարդն ինչքա՞ն փող պետք է վաստակի, որ տարեկան այդքան փող տա, որ միայն կարողանա գալ-գնալ գործի»,-ասաց նա:
«Կարմիր գծերը վերանալու են» խոստում 2018-ի հեղափոխության օրերին չի տրվել: Դրան պարոն վարչապետը պարզաբանում տվել է երեւի 4 տարի առաջ: Չեմ ուզում հավատալ, որ դուք դա գիտեք եւ միտումնավոր այդ թեզը նորից փորձում եք լրատվական դաշտ ներմուծել»,- ի պատասխան ասաց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:
Նա հիշեցրեց, որ ժամանակին որոշվեց առժամանակ կասեցնել արագաչափերի աշխատանքը, որը լայն հանրային դժգոհություն առաջացրեց, քանի որ դա կարող է տրանսպորտային պատահարների վրա լուրջ ազդեցություն ունենալ:
Հիշեցնենք` Երևանի քաղաքապետարանը մտադիր է կտրուկ բարձրացնել ավտոմեքենաների կայանման վճարը։ 2024 թվականի հունվարի 1-ից Երեւանի կենտրոնում կարմիր գծերում մեքենա կայանելու գինը տարեկան 12,000 դրամի փոխարեն կդառնա 160,000 դրամ։ Նախագիծը դրվել է հանրային քննարկման։
Նմանատիպ հոդվածներ
«Մարգարա» սահմանային անցակետը պատրաստ է շահագործման. ԱԳՆ
Հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետը պատրաստ է շահագործման, Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ԱԳՆ...
Գրիգորի Խաչատուրովը գրավի դիմաց ազատ է արձակվել
Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ–մայոր Գրիգորի Խաչատուրովը քիչ առաջ դուրս եկավ «Վարդաշեն» ՔԿՀ–ից։ Sp...
Որն է Երևանում կայանատեղիների վարձավճարների բարձրացման պատճառը. փոխքաղաքապետը մանրամասնում է
Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի գլխավորությամբ անցկացվել է հանրային քննարկում։ Թեման Երևանում կայանատեղիների վարձա...
Հայտնի է, թե ինչ են պայմանավորվել ՀՀ–ի և Ադրբեջանի փոխվարչապետները. ԱԳՆ–ն մանրամասներ է հայտնել
Տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների հինգերորդ հ...