Գազայում հրադադարն ավարտվեց․ ինչ է սպասվում
Գազայում հրադադարն ավարտվեց: Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարը, որն ուժի մեջ է եղել նոյեմբերի 24-ից և երկարաձգվել երկու անգամ՝ համապատասխանաբար նոյեմբերի 27-ին և 29-ին, ավարտվել է Երևանի ժամանակով ժամը 9:00-ին։
Իսրայելի պաշտպանական բանակը՝ ՑԱԽԱԼ-ը հայտարարել է ռազմական գործողությունների վերսկսման մասին։ Տարածած հայտարարության մեջ ՑԱԽԱԼ-ը ՀԱՄԱՍ-ին մեղադրել է մարտերում «օպերատիվ դադարի» պայմանները խախտելու և իսրայելական տարածքը գնդակոծելու մեջ:
«Իսրայելի պաշտպանության բանակը վերսկսել է ռազմական գործողությունները Գազայի հատվածում ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության դեմ»,– ասված է հայտարարության մեջ:
Ավելի վաղ ամերիկյան ԶԼՄ-ները հայտնել էին, որ Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը համաձայնել են ևս մեկ օրով երկարաձգել հրադադարը: Նշվում էր, որ կողմերը պայմանավորվել են ևս 10 պատանդի ազատ արձակել։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքի ուղղությամբ․ զինծառայող է զոհվել․ ՀՀ ՊՆ
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 14։35-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Բարձրունու (Վայոց ձորի մարզ) հատվածում տեղակայվ...
Ադրբեջանական կրակոցից հայ զինծառայող է զոհվել. ԶԼՄ
Հայկական լրատվամիջոցների թելեգրամ ալիքները հայտնում են, որ ադրբեջանական կրակոցից հայ զինծառայող է զոհվել։«Ազատության» տե...
Ղազախստանի ՊՆ-ն՝ Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ լուրերի մասին
Ղազախստանի ՊՆ-ն հերքել է Հայաստանին զենքի մատակարարումների մասին տեղեկությունները։ Այս մասին տեղեկանում ենք տեղի լրատվամ...
Չեմ կարծում, որ որևէ մեկը ցանկանում է զենք մատակարարել Հայաստանին․ Յան Նոլտեն
Գերմանիայի խորհրդարանում չեն դիտարկում Հայաստանին զենք մատակարարելու հնարավորությունը: Այս մասին «Իզվեստիա»–ին հայտ...