
Գագիկ Մելքոնյանը՝ լուրերի մասին, թե թոռը քոլեջում ուսանողի է դանակահարել

Պարզապես չար կատակ է ստացվել։ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը Tert.am-ի հետ զրույցում հերքել է տարածված լուրերը, թե թոռը քոլեջում ուսանողի է դանակահարել։
Նա հավաստիացրել է, որ իր թոռն ու միջադեպին մասնակից մյուս ուսանողը լավագույն ընկերներ են, պարզապես չար կատակ է ստացվել։
«Ոչ մի դանահակարություն չի եղել, քաշքշել են իրար, չար կատակ է ստացվել»,- պնդել է պատգամավորը և հայտնել, որ իրավապահները զբաղվում են այդ միջադեպով։
Պատգամավորի խոսքով՝ թոռն այժմ իրենց տանն է։
Հիշեցնենք, որ լրատվամիջոցներում լուր տարածվեց այն մասին, որ «Երևանի իրավատնտեսագիտական և կառավարման» քոլեջում դանակահարություն է տեղի ունեցել պատգամավոր Գագիկ Մելքոնյանի թոռան մասնակցությամբ։ Մելքոնյանի թոռը, ըստ այդ աղբյուրի, դանակահարել է նույն համալսարանի մեկ այլ սանի։