ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մետրոյում ոստիկանները ստուգում են ուղևորների կասկածելի թվացող իրերը
Երևանի մետրոպոլիտենը հայտնում է, որ ուղևորների անվտանգությունն ապահովում են Երևան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի պահպանության բաժնի ոստիկանները։
«Երեկ՝ վաղ առավոտից, մետրոպոլիտենի պահպանության բաժնի ոստիկաններն ուժեղացված ծառայություն էին իրականացնում մետրոպոլիտենի բոլոր կայարանների մուտքերի մոտ՝ ապահովելով մետրո մուտք գործող յուրաքանչյուր քաղաքացու անվտանգությունը։
Պարբերաբար իրականացվող ուժեղացված ծառայության ընթացքում՝ մետաղորսիչ սարքերի օգնությամբ ստուգում են ուղևորների խոշորածավալ կամ կասկածելի թվացող իրերը։
Մեկ ամբողջ օր տևած ուժեղացված ծառայությունը տվեց իր պտուղները։ Պահպանության բաժնի ոստիկանները, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին մի երիտասարդի: Նրա անձնական խուզարկության ժամանակ հայտնաբերեցին թղթի մեջ փաթաթած մոտ 2 գրամ դեղնականաչավուն զանգված։
Ժամանակ առ ժամանակ մետրոպոլիտենի պահպանության բաժնի ոստիկանների կողմից իրականացվող ուժեղացված ծառայությանը հանդիպելիս մի անհանգստացեք․ դա սովորակամ միջոցառում է հասարակական անվտանգությանն ուղղված»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՊԵԿ-ի հորդորը՝ մեքենաների մաքսազերծման գործընթացի վերաբերյալ
Հունվարի 1-ից Հայաստանում մշտական բնակություն ունեցող անձինք, որոնք 3-րդ երկրից ժամանակավոր ավտոմեքենա կներկրեն, պետք է...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենտրոնում «կարմիր գծերի» վճարը տարեկան 12 հազար դրամի փոխարեն կարող է դառնալ 160 000 դրամ
Երևանի քաղաքապետարանը ցանկանում է բազմապատկել կենտրոնում կայանման վճարը․ այժմ, անկախ տարածքից, կայանման տարեկան արժեքը կ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցի «ռազմական փորձագետը»՝ Կոմիտասի պողոտայում․ վերջինս առանց անձնագրի՞ է Հայաստան մուտք գործել
Ադրբեջանում «ռազմական փորձագետ» ներկայացող Թելման Գասիմովը տեսանյութ է տարածել, իբր գաղտնի եղել է Երևանում և տեսանկարահա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանի մի հատվածում երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի
Երևանում ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ Այսօր՝ նոյեմբերի 27-ին, ժամը 22:00-ից մինչև նոյեմբերի 2...