ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՊԵԿ-ի հորդորը՝ մեքենաների մաքսազերծման գործընթացի վերաբերյալ
Հունվարի 1-ից Հայաստանում մշտական բնակություն ունեցող անձինք, որոնք 3-րդ երկրից ժամանակավոր ավտոմեքենա կներկրեն, պետք է սահմանին դեպոզիտային գումար թողնեն։ Նախատեսվում է ֆիզիկական անձի կողմից ժամանակավորապես ներմուծված տրանսպորտային միջոցի գծով միասնական դրույքաչափով վճարման ենթակա գումարը փոխանցել ՀՀ պետական բյուջեի գանձապետական հաշվին, որը հետ կվերադարձվի ժամանակավոր ներմուծման համար սահմանված ժամկետում վերաարտահանվելու դեպքում` քաղաքացու դիմումի հիման վրա: ՊԵԿ մաքսային հսկողության վարչության պետ Արտեմ Կարապետյանը ասուլիսում նշեց, որ փորձում են կանոնակարգել ստեղծված իրավիճակը։
«Ի՞նչ էր տեղի ունենում։ Շատերը, մշտապես բնակվելով Հայաստանում, 3-րդ երկրից ավտոմեքենա են բերում, ժամանակավոր ներմուծում են ու բնականաբար չեն մաքսազերծում։ Մեկ տարին լրանալուց հետո սահմանը հատում են, նորից հետ են գալիս ու շարունակում են մեքենան շահագործել առանց մաքսազերծելու։ Այդ մեքենան օգտագործում են իրենց անձնական նպատակներով, որոշ դեպքերում ծավալում են տնտեսական գործունեություն։
Արդյունքում, ստեղծվում են անհավասար պայմաններ այն մարդկանց համար, որոնք Հայաստանում մշտական բնակվելով, բերում են ավտոմեքենա ու ոչ միայն մաքսազերծում են, այլև վճարում են անհրաժեշտ հարկերը»,-ասաց Արտեմ Կարապետյանը։
Հունվարի 1-ից արդեն իրավիճակն այլ կլինի։ Նրանք, որոնք կունենան ՀՀ-ում մշտական բնակություն ու 3-րդ երկրից ժամանակավոր մեքենա կներկրեն ստիպված կլինեն սահմանին թողնել դեպոզիտային գումար։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մետրոյում ոստիկանները ստուգում են ուղևորների կասկածելի թվացող իրերը
Երևանի մետրոպոլիտենը հայտնում է, որ ուղևորների անվտանգությունն ապահովում են Երևան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենտրոնում «կարմիր գծերի» վճարը տարեկան 12 հազար դրամի փոխարեն կարող է դառնալ 160 000 դրամ
Երևանի քաղաքապետարանը ցանկանում է բազմապատկել կենտրոնում կայանման վճարը․ այժմ, անկախ տարածքից, կայանման տարեկան արժեքը կ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցի «ռազմական փորձագետը»՝ Կոմիտասի պողոտայում․ վերջինս առանց անձնագրի՞ է Հայաստան մուտք գործել
Ադրբեջանում «ռազմական փորձագետ» ներկայացող Թելման Գասիմովը տեսանյութ է տարածել, իբր գաղտնի եղել է Երևանում և տեսանկարահա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանի մի հատվածում երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի
Երևանում ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ Այսօր՝ նոյեմբերի 27-ին, ժամը 22:00-ից մինչև նոյեմբերի 2...