ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուժգին փոթորիկ Ղրիմում. ծովը հեղեղել է Եվպատորիայի մայրուղին. ծառերն արմատախիլ են լինում, տանիքները՝ պոկվում
Ղրիմում ծովը դուրս է եկել ափերից և հեղեղել կուրորտային Եվպատորիա քաղաքի մայրուղին: Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ–ները:
Նշվում է, որ մինչև 40 մ/վ արագությամբ փոթորիկը արմատախիլ է անում ծառերը և պոկում տանիքներ։ Եվպատորիայի շատ շրջաններ հեղեղված են, իսկ Սևաստոպոլում կանգնեցվել է հասարակական տրանսպորտի աշխատանքը։
Փոթորիկը հասել է Անապա և Կրասնոդար, որտեղ ուժեղ քամիներ են մոլեգնում։
«Փոթորիկը մոլեգնում է Ղրիմի Հանրապետության և Կրասնոդարի երկրամասի բոլոր քաղաքներում: Ծառեր են թափվում, կոտրվել են էլեկտրահաղորդման գծերը, տներն ու փողոցները մնացել են առանց լուսավորության»,– գրում է Известия–ն՝ այն անվանելով «դարի փոթորիկ»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զոհեր և վիրավոր. ԱՄՆ–Կանադա սահմանին տեղի ունեցած պայթյունը՝ ահաբեկչության փորձ. ՀԴԲ
ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն ԱՄՆ-ի և Կանադայի միջև կամրջի վրա տեղի ունեցած պայթյունը դիտարկում է որպես ա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պայթյուններ և հրդեհ՝ ՌԴ զորամասերից մեկում
Հրդեհ է բռնկվել ՌԴ ՊՆ–ին պատկանող օբյեկտում: Ինչպես նշում են թելեգրամյան ալիքները՝ հրդեհը բռնկվել է Վոլգոգրադի շրջանի Կո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հորդառատ անձրևներ և փոթորիկ Թուրքիայում. կան զոհեր և տուժածներ
Հանգստյան օրերին Թուրքիայում երկու մարդ է զոհվել, ևս տասը վիրավորվել երկրում փոթորիկների և հորդառատ անձրևների հետևանքով,...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փոթորիկը շարունակում է ավերել Ղրիմն ու Կրասնոդարի երկրամասը. սպասվում են մինչև 8 մետր բարձրության ալիքներ
Եվպատորիայում հզոր ալիքները տապալել են տան պատուհանները, իսկ Անապայում ավտոբուսի կանգառը փլուզվել է, երբ մարդիկ թաքնված...