ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նեթանյահուն մեկնել է Գազա և հայտնել ՀԱՄԱՍ–ի դեմ պատերազմի նպատակները
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն մեկնել է Գազա և անձամբ զրուցել իսրայելցի զինվորականների հետ:
«Մենք բոլոր ջանքերը գործադրում ենք մեր պատանդներին վերադարձնելու համար, և ի վերջո մենք բոլորին կվերադարձնենք»,- ասել է Նեթանյահուն իր գրասենյակի կողմից հրապարակված տեսանյութում։ Նրա խոսքով՝ իսրայելական իշխանությունները պատերազմում երեք նպատակ ունեն՝ վերացնել ՀԱՄԱՍ-ը, վերադարձնել բոլոր իսրայելցի պատանդներին և ապահովել, որ Գազայի հատվածը կրկին սպառնալիք չդառնա Իսրայելի համար։
«Մենք շարունակելու ենք մինչև վերջ, մինչև հաղթանակ, մեզ ոչինչ չի կանգնեցնի, և մենք համոզված ենք, որ ունենք ուժ, կամք և վճռականություն՝ հասնելու պատերազմի բոլոր նպատակներին, և մենք դա կանենք»,- ասել է նա։
Իսրայելի վարչապետի աշխատակազմի հաղորդմամբ՝ Նեթանյահուն այցելել է իսրայելական զորքերի կողմից հայտնաբերված ՀԱՄԱՍ-ի թունելներից մեկը։


Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀԱՄԱՍ-ը հրապարակել է իսրայելցի պատանդների՝ Կարմիր Խաչին հանձնելու տեսանյութը
ՀԱՄԱՍ-ը հրապարակել է իսրայելցի պատանդների՝ Կարմիր Խաչին հանձնելու տեսանյութը: Ազատ արձակված 13-ի մեջ կան չորս մանկա...
ՀԱՊԿ-ն հաստատել է Միացյալ խաղաղապահ ուժերի հրամանատարության նոր կառուցվածքը. Հայաստանը նիստերին չի մասնակցել
ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարությունների ղեկավարները հավանություն են տվել ասոցիացիայի արագ արձագանքման հավաք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀԱՄԱՍ–ի ամենազանգվածային հարձակումը՝ Թել Ավիվի վրա պատերազմի սկզբից ի վեր
ՀԱՄԱՍ–ի ռազմական թևը հանդիսացող «Ալ Քասամ» բրիգադները հոկտեմբերի 7-ից ի վեր ամենազանգվածային հրթիռային հարձակո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են հուսիթները գրավել Իսրայելի հետ կապվող, ավտոմեքենաներ տեղափոխող Galaxy Leader բեռնանավը
Համացանցում հրապարակվել է հուսիթների կողմից Galaxy Leader նավի գրավման ամբողջական տեսանյութը: Նշենք, որ նավը ավտոմեքենան...