ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են հուսիթները գրավել Իսրայելի հետ կապվող, ավտոմեքենաներ տեղափոխող Galaxy Leader բեռնանավը
Համացանցում հրապարակվել է հուսիթների կողմից Galaxy Leader նավի գրավման ամբողջական տեսանյութը: Նշենք, որ նավը ավտոմեքենաներ էր տեղափոխում Թուրքիայից Հնդկաստան: Ինչպես գրում է BBC–ի ռուսական ծառայությունը, նավի հետ անուղղակիորեն կապված է իսրայելցի մի գործարար:
Տեսանյութում, որը կազմվել է մի քանի տեսախցիկներից արված կադրերից, երևում է, որ զինված մարդիկ ուղղաթիռից վայրէջք են կատարում նավի տախտակամածի վրա, խլում նավը և մի քանի նավակների ուղեկցությամբ տեղափոխում նավահանգիստ։
Բեռնանավը կիրակի օրը Կարմիր ծովում գրավվել է հուսիթների ողմից: Նրանք հայտարարել են, որ սա Իսրայելի հետ ծովային պատերազմի սկիզբն է։ «Անսար Ալլահ» շարժման ապստամբները հաստատել են Կարմիր ծովում գործողության ժամանակ «իսրայելական նավի» գրավումը: Նրանց խոսքով՝ նավը քշվել է Եմենի ափ։
Ավելի վաղ հուսիթները հայտարարել էին, որ հարձակվելու են ցանկացած նավի վրա, որը կապ ունի Իսրայելի հետ։ Իսրայելի իշխանությունները հերքում են, որ Galaxy Leader-ը պատկանում է հրեական պետությանը. նաև, ըստ նրանց, անձնակազմի անդամների թվում ոչ մի իսրայելցի չկա։
Ճապոնիայի իշխանությունները խստորեն դատապարտել են Եմենի հուսիթ ապստամբների կողմից կիրակի Կարմիր ծովում Galaxy Leader բեռնատար նավի գրավումը։ Ճապոնիայի կառավարության պաշտոնյան հայտնել է, որ նավը շահագործել է Nippon Yusen ընկերությունը: Ճապոնական կողմը հայտնել է, որ ջանքեր են գործադրվում նավը ազատելու համար, որում 22 մարդ է եղել:
«Ներկայումս նախարարությունները և գերատեսչությունները, այդ թվում՝ տրանսպորտի և արտաքին գործերի նախարարությունները, տեղեկատվություն են հավաքում և աշխատում են համապատասխան երկրների հետ՝ նավն ու անձնակազմը արագ ազատելու համար», - ասել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն:
Nippon Yusen ընկերությունից հայտնել են, որ Galaxy Leader-ը բռնագրավվել է Եմենի ափերի մոտ՝ Հնդկաստան գնալու ճանապարհին: Նշվում է, որ բեռնանավի անձնակազմի անդամները Ֆիլիպինների, Բուլղարիայի, Ուկրաինայի, Ռումինիայի և Մեքսիկայի քաղաքացիներ են: Անձնակազմի անդամների թվում Ճապոնիայի քաղաքացիներ չկան։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀԱՄԱՍ–ի ամենազանգվածային հարձակումը՝ Թել Ավիվի վրա պատերազմի սկզբից ի վեր
ՀԱՄԱՍ–ի ռազմական թևը հանդիսացող «Ալ Քասամ» բրիգադները հոկտեմբերի 7-ից ի վեր ամենազանգվածային հրթիռային հարձակո...
ՀԱՊԿ-ն հաստատել է Միացյալ խաղաղապահ ուժերի հրամանատարության նոր կառուցվածքը. Հայաստանը նիստերին չի մասնակցել
ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարությունների ղեկավարները հավանություն են տվել ասոցիացիայի արագ արձագանքման հավաք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է Գազայի հատվածում իսրայելցի զինվորների կողմից պայթեցվում մզկիթը
Համացանցում հրապարակվել են կադրեր, որոնցում երևում է, թե ինչպես է պայթեցվում մզկիթը: Ըստ թելեգրամյան ալիքների՝ այն պայթե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՑԱԽԱԼ–ը գտել է Ալ Շիֆա հիվանդանոցի տակ ՀԱՄԱՍ–ի թունելների մուտքը. այնտեղ պահվել են ռազմագերիներ
Իսրայելի պաշտպանության բանակը ցույց է տվել Գազայի Ալ-Շիֆա հիվանդանոցի տակ գտնվող ՀԱՄԱՍ-ի թունելների մուտքը և տեսախցիկներ...