ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀԱՄԱՍ-ը հրապարակել է իսրայելցի պատանդների՝ Կարմիր Խաչին հանձնելու տեսանյութը
ՀԱՄԱՍ-ը հրապարակել է իսրայելցի պատանդների՝ Կարմիր Խաչին հանձնելու տեսանյութը: Ազատ արձակված 13-ի մեջ կան չորս մանկահասակ երեխաներ և նրանց մայրերը, ինչպես նաև հինգ տարեց կանայք: Նրանք եղել են մոտ 240 մարդկանց թվում, որոնք առևանգվել էին ՀԱՄԱՍ-ի զինյալների կողմից հոկտեմբերի 7-ին Իսրայելի հարավում։ Ազատ արձակվածների թվում, ըստ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալեն Բարբոքի հայտարարության, կան Գերմանիայի չորս քաղաքացիներ:
Առանձին համաձայնագրի շրջանակներում ազատ են արձակվել Թաիլանդի գերեվարված 10 քաղաքացի և մեկ ֆիլիպինցի։
Ակնկալվում է, որ խմբի մնացած մասը, որը բաղկացած է առնվազն 50
իսրայելցիներից, ազատ կարձակվի առաջիկա օրերին։ Նրանք կփոխանակվեն պաղեստինցիների հետ՝
համաձայն Քաթարի միջնորդության համաձայնագրի: Եթե զինադադարը երկարաձգվի, ապա կարող են ազատ արձակվել նաև այլ պատանդներ:
Ուրբաթ օրը Իսրայելի կողմից նախկինում ձերբակալված 39 պաղեստինցի կանայք և դեռահասներ նույնպես ազատ են արձակվել։ Սրանք 150 հոգանոց խմբից առաջին պաղեստինցիներն են, որոնք ազատ են արձակվել իսրայելական բանտերից համաձայնագրի շրջանակներում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նեթանյահուն մեկնել է Գազա և հայտնել ՀԱՄԱՍ–ի դեմ պատերազմի նպատակները
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն մեկնել է Գազա և անձամբ զրուցել իսրայելցի զինվորականների հետ:«Մենք բոլոր ջանքերը գ...
ՀԱՊԿ-ն հաստատել է Միացյալ խաղաղապահ ուժերի հրամանատարության նոր կառուցվածքը. Հայաստանը նիստերին չի մասնակցել
ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարությունների ղեկավարները հավանություն են տվել ասոցիացիայի արագ արձագանքման հավաք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀԱՄԱՍ–ի ամենազանգվածային հարձակումը՝ Թել Ավիվի վրա պատերազմի սկզբից ի վեր
ՀԱՄԱՍ–ի ռազմական թևը հանդիսացող «Ալ Քասամ» բրիգադները հոկտեմբերի 7-ից ի վեր ամենազանգվածային հրթիռային հարձակո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են հուսիթները գրավել Իսրայելի հետ կապվող, ավտոմեքենաներ տեղափոխող Galaxy Leader բեռնանավը
Համացանցում հրապարակվել է հուսիթների կողմից Galaxy Leader նավի գրավման ամբողջական տեսանյութը: Նշենք, որ նավը ավտոմեքենան...