Ինչու է Հռոմի պապը չեղարկել շաբաթօրյա ընդունելությունները
Հռոմի Ֆրանցիսկոս պապը չեղարկել է շաբաթօրյա ընդունելությունը վատառողջ լինելու պատճառով։ Այս մասին տեղեկացրել է Reuters-ը՝ հղում կատարելով Սուրբ աթոռի մամուլի ծառայությանը։
«Այսօր առավոտյան Հռոմի պապի ծրագրած ընդունելությունները չեղարկվել են թեթև գրիպային վիճակի պատճառով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
86-ամյա հովվապետը շաբաթ օրերին կանոնավոր հանդիպումներ է ունենում Վատիկանի պաշտոնատար անձանց հետ, ինչպես նաև մասնավոր ընդունելություններ է անցկացնում։
Նոյեմբերի սկզբին Ֆրանցիսկոս պապն իր ընդունելություններից մեկի ժամանակ բողոքել էր վատ ինքնազգացողությունից և առաջարկել իր պատրաստած ելույթը փոխանցել ներկաներին, այլ ոչ թե կարդալ: Ավելի ուշ Սուրբ աթոռի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ Հռոմի պապը թեթև մրսածություն ունի, սակայն նույն օրը նա մասնակցել էր ամբողջ աշխարհից Վատիկան ժամանած մի քանի հազար երեխաների հետ հանդիպմանը:
Նմանատիպ հոդվածներ
Ինչու կառավարության նիստի ժամանակ անջատվեց հոսանքը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախօրեին կառավարության նիստի ժամանակ տեղի ունեցավ էլեկտրաէներգիայի կարճաժամկետ անջատում, ինչը...
Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի հետ բանակցային գործընթացին
Արաբագետ մի երիտասարդ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվտանգային ոլորտին վերաբերող հարց ուղղեց`հետաքրքրվելով, թե Ադրբեջանն ին...
Բլինքենը զրուցել է Նիկոլ Փաշինյանի հետ․ ինչ են քննարկել
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույցներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին հայտնում է Պետդե...
Հայաստանի բոյկոտը ՀԱՊԿ նիստերին «ափսոսանք է առաջացնում». Զախարովա
Հայաստանի բոյկոտը ՀԱՊԿ նիստերին «ափսոսանք է առաջացնում»: Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան` անդրա...