Ինչու կառավարության նիստի ժամանակ անջատվեց հոսանքը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախօրեին կառավարության նիստի ժամանակ տեղի ունեցավ էլեկտրաէներգիայի կարճաժամկետ անջատում, ինչը առիթ դարձավ, որ Նիկոլ Փաշինյանն իր զայրույթն արտահայտի: Նա մասնավորաբար նշել էր, թե «Հայաստանում հոսանքի հետ կապված խնդիր կա», նաև հավելել, որ իր աշխատասենյակում «լույսերն անընդհատ թարթում են»:
Հոսանքազրկման հետ կապված օրաթերթը կապ է հաստատել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հետ՝ հասկանալու անջատման պատճառը:
«Անջատումը պայմանավորված էր ոչ թե մեր, այլ բարձրավոլտ էլեկտրական ցանցերում առաջացած համակարգային խնդրով, որի հետևանքով հոսանքազրկվել էին մեր հանրապետության բազմաթիվ տարածքներ, այդ թվում՝ կառավարության շենքը:
Ուստի, ՀԷՑ-ի գործառույթների հետ որևէ կապ չուներ, հետևաբար նաև դուրս էր մեր ընկերության պատասխանատվության շրջանակից», - «Փաստ» թերթի հարցմանն ի պատասխան ասել է ՀԷՑ տեխնիկական տնօրեն Դավիթ Գրիգորյանը:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Կառավարության նիստի ընթացքում էլեկտրաէներգիան անջատվեց։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի հետ բանակցային գործընթացին
Արաբագետ մի երիտասարդ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվտանգային ոլորտին վերաբերող հարց ուղղեց`հետաքրքրվելով, թե Ադրբեջանն ին...
Բլինքենը զրուցել է Նիկոլ Փաշինյանի հետ․ ինչ են քննարկել
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույցներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին հայտնում է Պետդե...
Հայաստանի բոյկոտը ՀԱՊԿ նիստերին «ափսոսանք է առաջացնում». Զախարովա
Հայաստանի բոյկոտը ՀԱՊԿ նիստերին «ափսոսանք է առաջացնում»: Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան` անդրադառնալով Հ...
Գործում են ի՞նչ անեն․ ՀՀ նախագահը՝ Արցախի պետական ինստիտուտների մասին
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը համարում է, որ Հայաստանում Արցախի Հանրապետության պետական ինստիտուտների գործունեությունն ա...