Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի հետ բանակցային գործընթացին
Արաբագետ մի երիտասարդ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվտանգային ոլորտին վերաբերող հարց ուղղեց`հետաքրքրվելով, թե Ադրբեջանն ինչու է հրաժարվում նախօրոք համաձայնեցրած 3 սկզբունքների հիման վրա բանակցել Հայաստանի հետ, և արդյոք կարելի է ենթադրել, որ արցախահայությանը տեղահանելուց և Արցախին տիրանալուց հետո նոր պահանջներ է առաջ քաշում։
«Այս պահի դրությամբ դեռևս ակնհայտ ու պարզ չէ՝ Ադրբեջանն ի վերջո համաձայնում է, վերահաստատում է 3 սկզբունքների շուրջ խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ։ Հստակ չէ, չենք կարող վստահաբար պնդել, որ Ադրբեջանը հրաժարվում է այդ 3 սկզբունքների հիման վրա խաղաղության պայմանագիր կնքելուց, բայց նաև չենք կարող վստահ ասել, որ Ադրբեջանը վերահաստատում է իր հավատարմությունն այդ երեք սկզբունքներին։ Անհրաժեշտություն կա բանակցությունների ընթացքում այս հարցերն ու նրբությունները պարզաբանելու։ Առաջիկայում նման քննարկում` գոնե սահմանների ու քարտեզների մասով, նախատեսված է»,– պատասխանեց ՀՀ վարչապետը։
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում պատասխանում է ՀՀ քաղաքացիների և սփյուռքի հայրենակիցների հարցերին: Քաղաքացիները շուրջ 500 հարց են ուղարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նա հայտարարեց, որ այդքանին չի կարող պատասխանել, բայց կոնկրետ խնդիրներ պարունակող հարցերը կուղղորդվեն համապատասխան գերատեսչություններին։
Նմանատիպ հոդվածներ
Ինչու կառավարության նիստի ժամանակ անջատվեց հոսանքը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախօրեին կառավարության նիստի ժամանակ տեղի ունեցավ էլեկտրաէներգիայի կարճաժամկետ անջատում, ինչը...
Հայաստանի բոյկոտը ՀԱՊԿ նիստերին «ափսոսանք է առաջացնում». Զախարովա
Հայաստանի բոյկոտը ՀԱՊԿ նիստերին «ափսոսանք է առաջացնում»: Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան` անդրադառնալով Հ...
Բլինքենը զրուցել է Նիկոլ Փաշինյանի հետ․ ինչ են քննարկել
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույցներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին հայտնում է Պետդե...
Գործում են ի՞նչ անեն․ ՀՀ նախագահը՝ Արցախի պետական ինստիտուտների մասին
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը համարում է, որ Հայաստանում Արցախի Հանրապետության պետական ինստիտուտների գործունեությունն ա...