Հայաստանի բոյկոտը ՀԱՊԿ նիստերին «ափսոսանք է առաջացնում». Զախարովա
Հայաստանի բոյկոտը ՀԱՊԿ նիստերին «ափսոսանք է առաջացնում»: Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան` անդրադառնալով Հայաստանի տարբեր պաշտոնյաների կողմից ՀԱՊԿ ֆորմատով նիստերին չմասնակցելուն։
«Մենք չենք կարծում, թե հայ ժողովրդի երկարաժամկետ շահերից է դա բխում և կնպաստի մեր բարեկամ երկրի անվտանգությանն ու կայունությանը։ Միաժամանակ, որքան հասկանում ենք, հայ գործընկերները հակված չեն արգելափակել կազմակերպության կառույցների աշխատանքները և խոչընդոտել արդեն համաձայնեցված փաստաթղթերի հաստատմանը։
Փաստացի, այն դռները բաց է թողնում Երևանի համար և հնարավորություն տալիս հետագայում միանալ աշխատանքին։ Հույս ունենք, որ հայ դաշնակիցները վաղ ապագայում կօգտվեն այդ հնարավորությունից։ ՀԱՊԿ մշտադիտարկման առաքելության ուղարկումը հայ-ադրբեջանական սահման՝ ծանրակշիռ հանգամանք կարող է դառնալ Հայաստանի անվտանգության ապահովման գործում՝ ի տարբերություն ԵՄ առաքելության, որը ցուցաբերում է իր ամբողջական անարդյունավետությունը»,-ասել է Զախարովան։
Նրա խոսքով` Մինսկում ՀԱՊԿ գագաթնաժողովին չմասնակցելու Հայաստանի որոշումը ցավալի է, բայց դռները Երևանի համար շարունակում են բաց մնալ:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի հետ բանակցային գործընթացին
Արաբագետ մի երիտասարդ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվտանգային ոլորտին վերաբերող հարց ուղղեց`հետաքրքրվելով, թե Ադրբեջանն ին...
Ինչու կառավարության նիստի ժամանակ անջատվեց հոսանքը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախօրեին կառավարության նիստի ժամանակ տեղի ունեցավ էլեկտրաէներգիայի կարճաժամկետ անջատում, ինչը...
Տրամաբանական է, որ ցանկացած ճանապարհ, որն անցնում է ՀՀ-ի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Կլաար
Միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացա...
Բլինքենը զրուցել է Նիկոլ Փաշինյանի հետ․ ինչ են քննարկել
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույցներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին հայտնում է Պետդե...