Հնդկաստանի վարչապետը փորձարկել է Tejas կործանիչը և կարծիք հայտնել
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին անձամբ է փորձարկել հնդկական Tejas կործանիչը:
Թռիչքը տեղի է ունեցել Բանգալորում՝ Կարնատակա նահանգի հարավում։ Tejas-ը մեկ նստատեղով կործանիչ է, սակայն Մոդին թռել է երկու նստատեղով վարժեցնող տարբերակով:
«Դա անհավանական փորձ էր: Այն ուժեղացրեց իմ վստահությունը մեր երկրի սեփական հնարավորությունների հանդեպ և ստիպեց ինձ կրկին հպարտություն և լավատեսություն զգալ մեր ազգային ներուժի նկատմամբ», - հայտնել է Նարենդրա Մոդին։
Քաղաքական գործիչը հավելել է, որ Tejas մարտական ինքնաթիռը կարող է գործել ցանկացած եղանակային պայմաններում: Հավելենք, որ կործանիչի ստեղծման աշխատանքները սկսվել են 1980-ական թվականներից։ 2015 թվականին որոշվեց կործանիչ մատակարարել Հնդկաստանի բանակին։ Ներկայումս աշխատանքներ են տարվում Tejas MK2 կործանիչի նոր մոդիֆիկացիայի ուղղությամբ:

Նմանատիպ հոդվածներ
Ղազախստանի ՊՆ-ն՝ Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ լուրերի մասին
Ղազախստանի ՊՆ-ն հերքել է Հայաստանին զենքի մատակարարումների մասին տեղեկությունները։ Այս մասին տեղեկանում ենք տեղի լրատվամ...
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքի ուղղությամբ․ զինծառայող է զոհվել․ ՀՀ ՊՆ
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 14։35-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Բարձրունու (Վայոց ձորի մարզ) հատվածում տեղակայվ...
Ադրբեջանական կրակոցից հայ զինծառայող է զոհվել. ԶԼՄ
Հայկական լրատվամիջոցների թելեգրամ ալիքները հայտնում են, որ ադրբեջանական կրակոցից հայ զինծառայող է զոհվել։«Ազատության» տե...
ՌԴ-ն համաձայն էր դադարեցնել պատերազմը․ ուկրաինացի պատգամավորը՝ առաջարկը մերժելու պատճառի մասին
2022 թվականի գարնանը Ռուսաստանը խոստացել էր ավարտել լայնամասշտաբ պատերազմն Ուկրաինայում, եթե Կիևը համաձայնի հրաժարվել ՆԱ...