ՌԴ-ն համաձայն էր դադարեցնել պատերազմը․ ուկրաինացի պատգամավորը՝ առաջարկը մերժելու պատճառի մասին
2022 թվականի գարնանը Ռուսաստանը խոստացել էր ավարտել լայնամասշտաբ պատերազմն Ուկրաինայում, եթե Կիևը համաձայնի հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցելուց։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի Գերագույն ռադայի «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան «1+1»-ի հետ հարցազրույցում։
«Որպեսզի մենք չեզոքություն պահպանենք․ սա էր նրանց համար ամենակարևորը։ Նրանք պատրաստ էին ավարտել պատերազմը, եթե մենք, ինչպես ժամանակին Ֆինլանդիան, չեզոքություն դրսևորեինք և պարտավորվեինք, որ չենք միանա ՆԱՏՕ-ին»,- ասել է Արախամիան:
Նրա խոսքով՝ Մոսկվայի գլխավոր խնդիրն Ուկրաինայի չեզոք պետության կարգավիճակի ստանձնումն էր: Արախամիան բացատրել է, թե ինչու է Կիևը մերժել այդ առաջարկը:
Ըստ ուկրաինացի բանագնացի, Կիևը հրաժարվել է այդ պահանջը կատարելուց երկու պատճառով. նախ՝ դրա համար անհրաժեշտ էր փոխել երկրի Սահմանադրությունը, քանի որ այն ամրագրում է ՆԱՏՕ-ին անդամակցելու Ուկրաինայի ցանկությունը, երկրորդ պատճառն անվստահությունն էր ռուսական կողմի նկատմամբ, որ նա կկատարի պայմանավորվածությունը:
«Դա հնարավոր է անել միայն անվտանգության երաշխիքների առկայության դեպքում», - նշել է Արախամիան՝ չհստակեցնելով, թե արդյո՞ք անվտանգության երաշխիքների առկայության դեպքում Կիևը կկատարի Մոսկվայի պահանջը։
Ուկրաինացի բանագնացը հավելել է, որ այդ ժամանակ Կիև ժամանած Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը խորհուրդ էր տվել ոչինչ չստորագրել և «ուղղակի պատերազմել»։
Արախամիան նաև հայտնել է, որ 2024 թ. Ուկրաինայում ընտրություններ չեն անցկացվի:
Նմանատիպ հոդվածներ
Ղազախստանի ՊՆ-ն՝ Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ լուրերի մասին
Ղազախստանի ՊՆ-ն հերքել է Հայաստանին զենքի մատակարարումների մասին տեղեկությունները։ Այս մասին տեղեկանում ենք տեղի լրատվամ...
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքի ուղղությամբ․ զինծառայող է զոհվել․ ՀՀ ՊՆ
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 14։35-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Բարձրունու (Վայոց ձորի մարզ) հատվածում տեղակայվ...
Ադրբեջանական կրակոցից հայ զինծառայող է զոհվել. ԶԼՄ
Հայկական լրատվամիջոցների թելեգրամ ալիքները հայտնում են, որ ադրբեջանական կրակոցից հայ զինծառայող է զոհվել։ «Ազատության» տ...
Ռեկորդային ցուցանիշ․ Ուկրաինան՝ գիշերվա ընթացքում 75 կամիկաձե ԱԹՍ-ներով ՌԴ-ի հարձակման մասին
Ուկրաինայի ռազմաօդային նշել են ռեկորդային ցուցանիշ՝ մեկ գիշերվա ընթացքում 75 կամիկաձե անօդաչու թռչող սարք: Այս մասին հայ...