ԱԱԾ աշխատակիցները Կենտրոնի թաղապետարան չեն մտել․ Կոստանյանը մանրամասներ է հայտնում
ԱԱԾ աշխատակիցները Կենտրոնի թաղապետարան չեն մտել ու վարչական շրջանի ղեկավարին հարցաքննության չեն տարել։ Այս մասինSputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
«Կոմունալ տնտեսության աշխատանքների կազմակերպման բաժնին առնչվող չարաշահումների գործի շրջանակներում վարչական շրջանի ղեկավարին հրավիրել են Հակակոռուպցիոն կոմիտե, որոշ հարցեր ուղղել»,- պարզաբանեց Կոստանյանը։
Նա շեշտեց, որ վարչական շրջանի ղեկավարն այս գործով որևէ կարգավիճակ չունի։
«Պարոն Ղուկասյանն ասաց, որ իրեն հրավիրել են, ինքը ներկայացել է, որոշ հարցեր են ուղղել, որոնց ինքը պատասխանել է։ Ո՛չ բերման են ենթարկել, ո՛չ ԱԱԾ-ն է շենք մտել»,- հավելեց Կոստանյանը։
Նշենք, որ նոյեմբերի 13-ին ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն տարածեց, որ Կենտրոն վարչական շրջանի երկու պաշտոնյա ձերբակալվել են կաշառք վերցնելու համար։ Տ. Մ.–ն, զբաղեցնելով Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի պետի պաշտոնը, նույն բաժնի աշխատակից Ա. Հ.–ի հետ նախնական համաձայնությամբ տարբեր անձանցից ստացել է ընդհանուր շուրջ 1 մլն 700 հազար դրամ կաշառք: Պաշտոնյաներին մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով` կաշառք ստանալու և պաշտոնեական դիրքը չարաշահելու մեղադրանքներով։
Հիշեցնենք՝ ԶԼՄ-ներում տարածվել էր տեղեկություններ, թե Կենտրոնի ղեկավար Սամվել Ղուկասյանին օրերս ԱԱԾ-ն հարցաքննության է տարել։
Նմանատիպ հոդվածներ
Մոսկվայում ձերբակալվել է ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը․ հնարավոր է արտահանձնում
Մոսկվայում ձերբակալվել է ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանը։ Այս մասին հայտնում...
Հայտնի է՝ երբ կվճարվեն ԼՂ–ից բռնի տեղահանվածների կենսաթոշակներն ու նպաստները
ԼՂ–ում ունեցած աշխատանքային ստաժն ու զինվորական ծառայությունը ՀՀ–ում հաշվի կառնվեն կենսաթոշակ և նպաստ ստանալու համար։ Այ...
Երևանում Ուելսի ֆուտբոլի ազգային հավաքականի երկրպագուների միջև վիճաբանություն է եղել․ ՆԳՆ-ն մանրամասնում է
Երևանում Ուելսի ֆուտբոլի ազգային հավաքականի երկրպագուների միջև վիճաբանություն է եղել։ Այս մասին հայտնում են ՀՀ ներքին գո...
Հաստատվել է Արցախից բռնի տեղահանվածների կենսաթոշակների տրամադրման կարգը
Ազգային ժողովը արտահերթ նիստում ընդունեց «Պետական կենսաթոշակների մասին» և «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքներում փոփոխ...