
Հաստատվել է Արցախից բռնի տեղահանվածների կենսաթոշակների տրամադրման կարգը

Ազգային ժողովը արտահերթ նիստում ընդունեց «Պետական կենսաթոշակների մասին» և «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը։ Փաթեթեն ընդունվեց միաձայն՝ 87 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով։
Այս փոփոխություններով սահմանվեցին Արցախից բռնի տեղահանվածների կենսաթոշակ և նպաստ ստանալու առանձնահատկությունները, հաշվարկելու կարգը։ Համաձայն փոփոխության՝ ՀՀ–ում կենսաթոշակ և նպաստ ստանալու համար հաշվի կառնվեն ԼՂ–ում ունեցած աշխատանքային ստաժն ու զինվորական ծառայությունը ՀՀ–ում։
Եթե անձի կենսաթոշակային տարիքը լրացել է սեպտեմբերի 19–ի տեղահանումից հետո, ապա նա կարող է դիմել Հայաստանում գործող համապատասխան սոցիալական տարածքային կենտրոններ ու ինչպես ՀՀ քաղաքացիների դեպքում, այնպես էլ նրանք կանցնեն նույն ընթացակարգերը ու կստանան կենսաթոշակ։
Հոկտեմբերի, նոյեմբեր ամիսների կենսաթոշակներն ու նպաստները Արցախից բռնի տեղահանվածներին կտրամադրվեն դեկտեմբերին։
Արցախից բռնի տեղահանված 101 հազար անձանցից մոտ 15 հազարը թոշակառուներ են, որոնք կշարունակեն կենսաթոշակ ստանալ նաև ՀՀ–ում, երբ նրանց նույնականացման գործընթացն ավարտվի։