Երևանում Ուելսի ֆուտբոլի ազգային հավաքականի երկրպագուների միջև վիճաբանություն է եղել․ ՆԳՆ-ն մանրամասնում է
Երևանում Ուելսի ֆուտբոլի ազգային հավաքականի երկրպագուների միջև վիճաբանություն է եղել։ Այս մասին հայտնում են ՀՀ ներքին գորշերի նախարարությունից։
ՆԳՆ-ից հայտնում են, որ նոյեմբերի 18-ին, ժամը 1.18-ի սահմաններում ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել որ Պուշկինի փողոցում վիճաբանություն և ծեծկռտուք է։ Այնուհետև նույն օրը, ժամը 1.39-ին և 1.43-ին, կրկին հաղորդում է ստացվել, որ Արամ Խաչատրյանի արձանի մոտ մի քանի քաղաքացիներ ծեծի են ենթարկում մի քաղաքացու:
Նշված վայրեր մեկնած ոստիկանության օպերատիվ խմբերը պարզել են, որ Պուշկինի փողոցի 43 հասցեի մոտ Ուելսի ֆուտբոլի ազգային հավաքականի երկրպագուների միջև ծագել է վիճաբանություն: Նրանք, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, հարվածներ են հասցրել իրար՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, այնուհետև այդ ամենը շարունակել են Մաշտոցի և Սայաթ-Նովայի պողոտաների խաչմերուկում:
Խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխվել Ուելսի՝ 15 և Նոր Գվինեայի՝ 1 քաղաքացի։
Եվս 16 անձ ոգելից խմիչքի ազդեցության տակ հասարակական վայրում երևալու հիմքով ձերբակալվել, տարվել են բաժին, այնուհետև ազատ են արձակվել։
Կազմված փաստաթղթերը և 16 անձինք ներկայացվել են քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նշվում է նաև, որ միջադեպի մասնակիցները տեղի ունեցածի մասին լրատվամիջոցներով տարածում են տեղեկություններ, որոնց զգալի մասը չի համապատասխանում իրականությանը։
Նմանատիպ հոդվածներ
Մոսկվայում ձերբակալվել է ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը․ հնարավոր է արտահանձնում
Մոսկվայում ձերբակալվել է ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանը։ Այս մասին հայտնում...
Հայտնի է՝ երբ կվճարվեն ԼՂ–ից բռնի տեղահանվածների կենսաթոշակներն ու նպաստները
ԼՂ–ում ունեցած աշխատանքային ստաժն ու զինվորական ծառայությունը ՀՀ–ում հաշվի կառնվեն կենսաթոշակ և նպաստ ստանալու համար։ Այ...
Հաստատվել է Արցախից բռնի տեղահանվածների կենսաթոշակների տրամադրման կարգը
Ազգային ժողովը արտահերթ նիստում ընդունեց «Պետական կենսաթոշակների մասին» և «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքներում փոփոխ...
ԱԱԾ աշխատակիցները Կենտրոնի թաղապետարան չեն մտել․ Կոստանյանը մանրամասներ է հայտնում
ԱԱԾ աշխատակիցները Կենտրոնի թաղապետարան չեն մտել ու վարչական շրջանի ղեկավարին հարցաքննության չեն տարել։ Այս մասինSputnik...