Հայտնի է՝ երբ կվճարվեն ԼՂ–ից բռնի տեղահանվածների կենսաթոշակներն ու նպաստները
ԼՂ–ում ունեցած աշխատանքային ստաժն ու զինվորական ծառայությունը ՀՀ–ում հաշվի կառնվեն կենսաթոշակ և նպաստ ստանալու համար։ Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ ներկայացնելով «Պետական կենսաթոշակների մասին» և «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։
«ԼՂ–ից բռնի տեղահանված մեր քաղաքացիները հնարավորություն կստանան ՀՀ–ում օգտվելու իրենց սոցիալական երաշխիքներից ու ստանալ կենսաթոշակ և նպաստ։ Օրենսդրական այս փոփոխություններով սահմանվում են կենսաթոշակ և նպաստ ստանալու առանձնահատկությունները, հաշվարկելու կարգը»,– մանրամասնեց Մկրտչյանը։
Նախարարի խոսքով` ԼՂ–ում ունեցած աշխատանքային ստաժն ու զինվորական ծառայության մասին տվյալների բազան ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կվերցնի, կտեղայնացնի, ու ԼՂ–ից բռնի տեղահանվածներն այդպիսով կկարողանան ստանալ կենսաթոշակներն ու նպաստները։
Հարցին, թե արդյոք կենսաթոշակ և նպաստ կստանան նաև այն արցախցիները, որոնք ՀՀ քաղաքացի չեն կամ չեն դառնա, նախարարը պատասխանեց` նշելով, որ անկախ նրանից` նրանք կդիմեն ՀՀ քաղաքացիության, թե ոչ, կստանան կենսաթոշակ, քանի որ արդեն իսկ ունեն փախստականի կարգավիճակ։
«Եթե անձի կենսաթոշակային տարիքը լրացել է սեպտեմբերի 19–ի տեղահանումից հետո, ապա նա կարող է դիմել ՀՀ–ում գործող համապատասխան սոցիալական տարածքային կենտրոններ ու ինչպես ՀՀ քաղաքացիների դեպքում, այնպես էլ նրանք, կանցնեն նույն ընթացակարգերը ու կստանան կենսաթոշակ»,–հավելեց նա։
Մկրտչյանը տեղեկացրեց նաև, որ հոկտեմբեր, նոյեմբեր ամիսների կենսաթոշակների ու նպաստների հաշվարկը շուտով կավարտեն ու դեկտեմբերին կսկսեն վճարել։
Նմանատիպ հոդվածներ
Մոսկվայում ձերբակալվել է ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը․ հնարավոր է արտահանձնում
Մոսկվայում ձերբակալվել է ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանը։ Այս մասին հայտնում...
Հաստատվել է Արցախից բռնի տեղահանվածների կենսաթոշակների տրամադրման կարգը
Ազգային ժողովը արտահերթ նիստում ընդունեց «Պետական կենսաթոշակների մասին» և «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքներում փոփոխ...
Երևանում Ուելսի ֆուտբոլի ազգային հավաքականի երկրպագուների միջև վիճաբանություն է եղել․ ՆԳՆ-ն մանրամասնում է
Երևանում Ուելսի ֆուտբոլի ազգային հավաքականի երկրպագուների միջև վիճաբանություն է եղել։ Այս մասին հայտնում են ՀՀ ներքին գո...
ԱԱԾ աշխատակիցները Կենտրոնի թաղապետարան չեն մտել․ Կոստանյանը մանրամասներ է հայտնում
ԱԱԾ աշխատակիցները Կենտրոնի թաղապետարան չեն մտել ու վարչական շրջանի ղեկավարին հարցաքննության չեն տարել։ Այս մասինSputnik...