Մոսկվայում ձերբակալվել է ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը․ հնարավոր է արտահանձնում
Մոսկվայում ձերբակալվել է ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանը։ Այս մասին հայտնում են լրատվամիջոցները։
Նախկին պաշտոնյային ձերբակալել են երեկ։
Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ նրա ձերբակալության մասին արդեն տեղեկացրել են Հայաստանի ոստիկանության կենտրոնական ապարատին, չի բացառվում, որ Պողոսյանն առաջիկայում արտահանձնվի Հայաստանին։
Հիշեցնենք, որ Միհրան Պողոսյանը հետախուզման մեջ է` առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակման ու պաշտոնեական դիրքը չարաշահելու մեղադրանքով։
2019 թվականի ապրիլի 19-ին Պողոսյանը հայտնաբերվել էր Կարելիայի Հանրապետության Պետրոզավոդսկ քաղաքում և ձերբակալվել, ապա մայիսի 28-ին ազատ էր արձակվել և ապրում էր Պետրոզավոդսկում վարձակալած բնակարանում`իրավապահների հսկողության տակ։ 2019թ.-ի օգոստոսի 17-ին հայտնի դարձավ, որ Միհրան Պողոսյանին Հայաստանին արտահանձնելու` ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը ՌԴ գլխավոր դատախազությունը մերժել է անհնարինության հիմքով։
2022թ–ի ապրիլին ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի, նրա կնոջ ու դստեր, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված ընկերությունների սեփականատեր ու ղեկավար գրանցված անձանց գույքի նկատմամբ արգելանք էր կիրառվել։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է՝ երբ կվճարվեն ԼՂ–ից բռնի տեղահանվածների կենսաթոշակներն ու նպաստները
ԼՂ–ում ունեցած աշխատանքային ստաժն ու զինվորական ծառայությունը ՀՀ–ում հաշվի կառնվեն կենսաթոշակ և նպաստ ստանալու համար։ Այ...
Երևանում Ուելսի ֆուտբոլի ազգային հավաքականի երկրպագուների միջև վիճաբանություն է եղել․ ՆԳՆ-ն մանրամասնում է
Երևանում Ուելսի ֆուտբոլի ազգային հավաքականի երկրպագուների միջև վիճաբանություն է եղել։ Այս մասին հայտնում են ՀՀ ներքին գո...
ԱԱԾ աշխատակիցները Կենտրոնի թաղապետարան չեն մտել․ Կոստանյանը մանրամասներ է հայտնում
ԱԱԾ աշխատակիցները Կենտրոնի թաղապետարան չեն մտել ու վարչական շրջանի ղեկավարին հարցաքննության չեն տարել։ Այս մասինSputnik...
Հաստատվել է Արցախից բռնի տեղահանվածների կենսաթոշակների տրամադրման կարգը
Ազգային ժողովը արտահերթ նիստում ընդունեց «Պետական կենսաթոշակների մասին» և «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքներում փոփոխ...