ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԵԱՏՄ ոչ մի երկրում դիզվառելիքի գինն այնքան բարձր չէ, որքան ՀՀ–ում. ԱԺ պատգամավոր
ԵԱՏՄ ոչ մի երկրում դիզվառելիքի գինն այնքան բարձր չէ, որքան ՀՀ–ում։
Այս մասին ՀՀ ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր
Գառնիկ Դանիելյանը։
Ըստ նրա` իշխանությունների անգործության արդյունքում ուղիղ վնաս
է հասցվում քաղաքացու գրպանին։
«Վերջին ամիսներին առանց տնտեսագիտական հիմնավորումների թանկանում
է դիզվառելիքը։ Հեղուկ գազի արժեքը 160 դրամից դարձել է 220 դրամ, իսկ բենզինի պրեմիում
տեսակի 1 լիտրը հատել է 570 դրամի սահմանը։ Սա վկայում է ոլորտում վերահսկողության
լիակատար բացակայության մասին։ Հարցով նախևառաջ պետք է զբաղվեր ՀՀ մրցակցության պետական
հանձնաժողովը, մինչդեռ ոչ միայն չի ուսումնասիրում գնաճի պատճառները, այլև հանձնաժողովի
նախագահնասել է, որ իրենց պատկերացմամբ` բենզինի գները դեռ մի բան էլ ցածր են»,– ընդգծեց
նա։
Պատգամավորը չի բացառում, որ ՄՊՀ նախագահի այս արտահայտությունն
էլ առիթ է տվել բենզինի ներկրմամբ ու վաճառքով զբաղվող տնտեսվարողներին էլ ավելի բարձրացնել
բենզինի արժեքը։
«Ժամանակին ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից
ասում էր` եթե բենզինի գինը բարձրանում է, եկեք բրդեք մեքենաները, կարագը թանկացել
է, եկեք խառը կանաչի ուտենք… Եվ սա ասում է մի մարդ, որի օրոք անկում են ապրում գրեթե
բոլոր ոլորտները ու կանգնել ենք անվտանգային նոր մարտահրավերների առաջ»,- հայտարարեց
Դանիելյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գազը, բենզինը, դիզվառելիքը թանկացել են․ պատգամավոր
Թանկանում, կրկնապատկվում են բենզինի, հեղուկ գազի և դիզվառելիքի գները։ Այս մասին այսօր Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հարկային արտոնությունները չեն բերում ցանկալի արդյունքի. Վահե Հովհաննիսյան
Միջազգային գործընկերները նկատում են, որ Հայաստանը մեծ քայլեր է արել ստվերային տնտեսության ճեղքի կրճատման ուղղությամբ: Այ...
Կենտրոնական բանկը զգուշացնում է
ՀՀ կենտրոնական բանկի կողմից «Սիթի Բայք» (Citi bike) ընկերությանը չի տրամադրվել որևէ տեսակի գործունեություն իրականացնելու...
ՀՀ–ն կարող է առանց տուրքի 8000 էլեկտրամոբիլ ներմուծել. ԵԱՏՄ նիստում որոշում է ընդունվել
Հայաստանը 2024-25 թվականներին կկարողանա առանց մաքսատուրքի 8 հազարական էլեկտրամոբիլ ներմուծել։ Որոշումն ընդունվել է Եվրաս...