ՀՀ–ն կարող է առանց տուրքի 8000 էլեկտրամոբիլ ներմուծել. ԵԱՏՄ նիստում որոշում է ընդունվել
Հայաստանը 2024-25 թվականներին կկարողանա առանց մաքսատուրքի 8 հազարական
էլեկտրամոբիլ ներմուծել։ Որոշումն ընդունվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի`
Մոսկվայում կայացած հերթական նիստում, որին մասնակցել է նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր
Գրիգորյանը:
Նշենք, որ էլեկտրամոբիլների (ավելի ճիշտ` էլեկտրական
շարժիչով տրանսպորտային միջոցների, այսինքն՝ նաև էլեկտրական մոտոցիկլետների) առանց
տուրքի ներմուծման քվոտան Հայաստանը ստացել էր 2022 թվականին 7 հազարի հաշվով։
2023-ին քվոտան ավելացվել էր մինչև 8 հազար։ Այդ քվոտաները Հայաստանն ամբողջությամբ
չի սպառել․ 2022-ին ներկրվել է մոտ 2 680 էլեկտրամոբիլ, իսկ 2023-ի սկզբից` գրեթե
4 500։
Միևնույն ժամանակ ներմուծման աճն ակնհայտ է, ինչպես նաև դրանց սպասարկման
ոլորտի զարգացումը (հանրապետությունում սկսել են արտադրվել էլեկտրամոբիլների լիցքավորման
կայաններ)։
ԵՏՀ Խորհրդի որոշմամբ` մինչև 2025 թվականի ավարտը էլեկտրամոբիլների
առանց տուրքի ներմուծումը հաստատվել է ԵԱՏՄ բոլոր երկրների համար, բացի Ռուսաստանից:
Միության մյուս չորս երկրներ ներկրված ավտոմեքենաները հարկվելու
են, եթե վաճառվեն ՌԴ քաղաքացիների կամ ռեզիդենտների:
Ռուսաստանի Դաշնության կառավարությունը առանց մաքսատուրքի ներմուծումից
հրաժարվել է սեփական արտադրությունը զարգացնելու համար։ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ
Օվերչուկն այսօր հայտարարել է, որ Ռուսաստանը մոտ ապագայում կկարողանա ապահովել էլեկտրամոբիլների
պահանջարկը թե՛ իր, թե՛ ԵԱՏՄ երկրների համար, իսկ արտադրությունը նախատեսվում է տարածել
նաև միության մյուս երկրներում:
Նմանատիպ հոդվածներ
Եկամտահարկի հետ վերադարձման վերացմամբ իշխանությունը որոշում կայացրեց «պատժել» երևանցիներին. Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Հիփոտեկային վարկերի տոկոսների դիմաց եկամտային հարկի վերադ...
Թուրքիայից Ռուսաստան ռազմական ապրանքների արտահանումը կտրուկ աճել է. Financial Times
Այս տարի Թուրքիայից Ռուսաստան ռազմական ապրանքների արտահանումը կտուկ աճել է, գրում է Financial Times-ը։ 2023 թվականի...
Մինչև ամսվա վերջ պարզ կլինի՝ էլեկտրաէներգիայի սակագները կաճեն, թե՞ ոչ. Գարեգին Բաղրամյան
Մինչև ամսվա վերջ պարզ կլինի՝ էլեկտրաէներգիայի սակագները կաճե՞ն, թե՞ ոչ, այս պահին չենք կարող ասել. լրագրողների հետ զրույ...
Գազի գնի վերանայում դժվար թե լինի. Գարեգին Բաղրամյան
Վաղը` նոյեմբերի 29-ին, ջրի սակագնի վերաբերյալ որոշում է կայացվելու, սակայն սպառողը չի զգա փոփոխությունները։ Լրագրողների...