Կենտրոնական բանկը զգուշացնում է
ՀՀ կենտրոնական բանկի կողմից «Սիթի Բայք» (Citi bike) ընկերությանը չի տրամադրվել որևէ տեսակի գործունեություն իրականացնելու լիցենզիա, այն գործում է ՀՀ կենտրոնական բանկի վերահսկողության շրջանակից դուրս: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։
«Կենտրոնական բանկ ներկայացված բազմաթիվ դիմումների և այլ ազդակների ուսումնասիրությունից պարզվել է, որ ՀՀ–ում գործունեություն իրականացնող «Սիթի բայք» (Citi bike) ընկերությունը հրապարակային եղանակով ներգրավում է դրամական միջոցներ` հանդես գալով տրամադրված դրամական միջոցների դիմաց «շահույթի մոդելների», «սուպեր բոնուսների» և որոշակի «հավելաճով» դրանք վերադարձնելու հրապարակային առաջարկով»,-նշված է հայտարարության մեջ:
Ընդգծվում է, որ ընկերությունը, ըստ էության, հանրության լայն շրջանակից
ներգրավում է դրամական միջոցներ` չունենալով ՀՀ կենտրոնական բանկի կողմից որևէ լիցենզիա:
«Կենտրոնական բանկը չի կարող վերահսկել ընկերության գործունեությունից
բխող ռիսկերը և ապահովել հաճախորդների շահերի պատշաճ պաշտպանություն, ինչը նշանակում
է, որ քաղաքացիները նման կազմակերպություններին իրենց միջոցները վստահելիս գործում
են բացառապես սեփական ռիսկով, որը կարող է հանգեցնել ֆինանսական վնասների և ծանր սոցիալական
հետևանքների»,–նշված է հաղորդագրության մեջ:
Զեղծարարություններից և ֆինանսական կորուստներից խուսափելու համար
ՀՀ կենտրոնական բանկը հորդորում է օգտվել միայն տեղեկատվության պաշտոնական աղբյուրներից`
այցելելով ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական կայք` www. cba.am։ Կայքում հասանելի է
ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված և վերահսկվող ֆինանսական այն կազմակերպությունների
ցանկը, որոնք ՀՀ տարածքում իրավունք ունեն հանդես գալ հրապարակային առաջարկներով և
զբաղվել օրենսդրությամբ թույլատրված գործունեությամբ:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ–ն կարող է առանց տուրքի 8000 էլեկտրամոբիլ ներմուծել. ԵԱՏՄ նիստում որոշում է ընդունվել
Հայաստանը 2024-25 թվականներին կկարողանա առանց մաքսատուրքի 8 հազարական էլեկտրամոբիլ ներմուծել։ Որոշումն ընդունվել է Եվրաս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԵԱՏՄ ոչ մի երկրում դիզվառելիքի գինն այնքան բարձր չէ, որքան ՀՀ–ում. ԱԺ պատգամավոր
ԵԱՏՄ ոչ մի երկրում դիզվառելիքի գինն այնքան բարձր չէ, որքան ՀՀ–ում։ Այս մասին ՀՀ ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ՀՀ ԱԺ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գազը, բենզինը, դիզվառելիքը թանկացել են․ պատգամավոր
Թանկանում, կրկնապատկվում են բենզինի, հեղուկ գազի և դիզվառելիքի գները։ Այս մասին այսօր Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հարկային արտոնությունները չեն բերում ցանկալի արդյունքի. Վահե Հովհաննիսյան
Միջազգային գործընկերները նկատում են, որ Հայաստանը մեծ քայլեր է արել ստվերային տնտեսության ճեղքի կրճատման ուղղությամբ: Այ...