ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գազայի հատվածի երկինքը` այս պահին. ՑԱԽԱԼ–ը ֆոսֆորային ռումբե՞ր է արձակել
Համացանցում հրապարակվել են կադրեր, որոնցում երևում է Գազայի հատվածի երկինքը այս պահին:
RT-ի փոխանցմամբ՝ պաղեստինյան խմբերը գրում են, որ ՑԱԽԱԼ–ը ֆոսֆորային ռումբեր է արձակել «Շիֆա» հիվանդանոցի տարածքում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ, գնդապետ Փիթեր Լերները BBC-ի եթերում հաստատել է, որ իսրայելական բանակի ստորաբաժանումները գտնվում են «Շիֆա» հիվանդանոցի տարածքում։
«ՀԱՄԱՍ-ը որոշել է իր ահաբեկչական ուժերի ռազմավարական դիրքերը տեղակայել հիվանդանոցների տակ և շրջակայքում: Մենք փորձում ենք խրախուսել հիվանդանոցներում թաքնված մարդկանց տարհանումը»,– ասել է նա։
Գնդապետ Լերները հավելել է, որ, ըստ ՑԱԽԱԼ–ի, ՀԱՄԱՍ-ի հիմնական ուժերն ու հրամանատարական կենտրոնները գտնվում են Գազա քաղաքում։
Պաղեստինյան աղբյուրները պնդում են, որ Գազայում հիվանդանոցային տարածքներն արդեն կրակի տակ հայտնվել են։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լիբանանի տարածքից արձակված հրթիռը հարվածել է Իսրայելի սրճարաններից մեկին. կան տուժածներ
Լիբանանի տարածքից մեկ ժամից ավելի է՝ հրթիռակոծվում է Իսրայելի հյուսիսը: Կիրյաթ Շմոնա քաղաքում հրթիռն ընկել է տեղի սրճարա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջաբալիայի ճամբարում ՑԱԽԱԼ-ի հարվածի հետևանքով զոհվել է ավելի քան 400 մարդ. աղբյուրներ
Ինչպես հայտնել էինք` Իսրայելը հաստատել է, որ հարձակվել է Գազայի Ջաբալիա ճամբարի վրա (Գազայի հատվածում փախստականների ամեն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՑԱԽԱԼ–ը Գազայում գտել է ուկրաինական զենքի նոր պահեստարաններ. Menadefense
Իսրայելի պաշտպանության բանակը, խորանալով Գազայի հատվածում, հայտնաբերել է պաղեստինցի զինյալների մի քանի պահեստներ, որոնցո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իսրայելը վերահսկողություն է հաստատել Գազայի հյուսիսում ՀԱՄԱՍ–ի հենակետերի վրա
Իսրայելի բանակը հայտարարել է, որ վերահսկողություն է հաստատել Գազայի հատվածի հյուսիսում գտնվող ՀԱՄԱՍ-ի հենակետերի վրա: ՑԱ...